«Ճապոնական Նոր տարի» միջոցառումը 2022 թվականին (տեսանյութ)

«Ճապոնական Նոր տարի» միջոցառումը 2022 թվականին (տեսանյութ)

Share

2022 թվականի հունվարի 28-ին  Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման «ԻՐՈՀԱ» կենտրոնում տեղի ունեցավ «Ճապոնական Ամանոր» միջոցառումը:

Միջոցառման սկզբում կենտրոնի աշխատակիցները անցկացրեցին մի փոքր վիկտորինա, որն մասնակիցներին կօգներ սովորել, թե ինչպես են անցկացնում Ամանորը ճապոնիայում:

Որից հետո կենտրոնի փոխնախագահ Մինամիե Սյուիծիի ուղորդմամբ և ներկաների միահամուռ ջանքերով պատրաստվեց այդ օրվա ուսեստի՝ մոծիի հումքը:

Միջոցառմանը առավել տոնական հոգի տալու համար, միջոցառման ընթացքում կազմակերպեցին երկու հումորային խաղեր։

Առաջինը մոծի պատրաստելու ընթացում, քանզի մասնակիցները շատ էրն և բլորը չէին կարող տեղավորվել մոծի պատրաստելու սենյակում, մասնակիցները երկու խմբի բաժանվեցին, կեսը մոծի պատրաստեցին, կեսը գնացին ուրախ խաղ խաղալու։

Այնուհետև մասնակիցների միահամուռ ջանքերով ստացված մոծիից Զարինե սենսեյը մասնակիցների ցանկությամբ պատրաստեց տարբեր ուտեստներ և նախորոք կենտրոնում պատրաստված ճապոնական սուպի հետ մասնակիցները հաճույքով կերան մեկ այլ սենյակում։

Միջոցառումը ավարտվեց ևս մեկ հումորային խաղով, որի շնորհիվ համուզված եմ մասնակիցները դրական լիցքերով ուրախ տուն վերադարձան։

Հեղինակ՝ Հ. Մուրադյան