2016 թվականի հոկտեմբերի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում ՀՀ անկախության 25- ամյակին նվիրված տեղի ունեցավ «Կոմիտասի միջազգային գիտաժողով-փառատոն» խորագրով 2 ժամ տևողությամբ դաշնամուրային երաժշտության երեկո ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբաի և սոպրանո Տաթևիկ Մովսեսյանի կատարումներով: Տակահիրո Ակիբաի առաջին կատարումը իրեն շատ հոգեհարազատ Կոմիտասի «յոթ պար դաշնամուրի համար» ստեղծագործությունն էր:
Հետո սոպրանո Տաթևիկ Մովսեսյան հետ միասին հիանալի կատարեցին Տիգրան Մանսուրյանի «Երկիր Նաիրի» ստեզծագործությունը վոկալ շարք ձայնի և դաշնամուրի համար:
Տակահիրո Ակիբան 2015 թվականին Հայաստանում հերթական համերգից հետո արժանացել է պատվավոր հավաստագրի «Հայկական երաժշտությանը նվիրվածության համար» ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից :
Հեղինակ՝ Հ. Մուրադյան