05/02/2021
արձակագիր, թարգմանիչ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
ՊԱՏՄՎԱԾՔ
Ճապոնիայում սովորած մի ծանոթուհի, որին ընդամենը մեկ-երկու անգամ էի տեսել, օրերից մի օր ինձ զանգահարեց անսպասելի մի խնդրով.
– Լսի, նայում եմ քեզ սոցսայթերում, լիքը աղջիկ ընկերներ ունես… ուրեմն հիմամի ճապոնացիա եկել Երևան, որը կպած ուզումա հայ աղջկա հետ ծանոթանալ ու ամուսնանալ… Ես քո չափ մարդ չեմ ճանաչում, արի կլինի էս ախպերության համար մի քանի հանդիպում հարմարացրու ծանոթ աղջիկներիդ հետ…
Հեհեհե, բնավ դեմ չեմ ժամանակ ծախսել ու «միջնորդ տեր պապա» խաղալ, եթե արդյունքում իմ ծանոթուհիներից մեկը կերջանկանա… Իսկ այս ճապոնագետ ծանոթուհուս հետ մտերիմ չեմ, որ հարցնեմ. «Բա ինչի՞ ես հեռու փնտրում… դու էլ ամուսնացած չես… տեսնես ո՞վ ում չի հավանում…»։
Ինչևէ, հաջորդ օրը գործն ավելի մանրամասն քննելու նպատակով հանդիպեցի ճապոնացուն և ճապոնագիտուհուն։ Միջահասակ, թմբլիկ Ացուհիկո-սանի տարիքը կարող է տատանվել երեսուն հինգից հիսունի միջև։ Ազգային սովորության համաձայն՝ նա ձեռքս սեղմելիս թեթևակի խոնարհվեց ու դեմքին պահեց սիրալիր ժպիտը ընդհուպ մինչև բաժանվելը։ Նստեցինք սրճարանում։ Հյուրն անգլերեն լավ չի խոսում, ուստի ևհենց նեղն էը նկնում՝ դիմում է ճապոնագիտուհու օգնությանը։
– Իսկ ինչո՞ւ եք որոշել հարսնացու ընտրել հենց հայուհու, – հարցրի։
Ճապոնացին կարծես շիկնեց և մայրենիախառն անգլերենով ասաց.
– Գիտե՞ք, հայրս է ինձ թելադրել… նա գրականության պրոֆեսոր է…
Հոր խոսքը ճապոնացու համար օրենք է մնում նաև 21-րդ դարի սկզբին։
- Հորս սիրելի գրքերից է Յանո Րյուուկեի «Լողացող դղյակը» վեպը, – շարունակեց Ացուհիկոն։- Այնտեղ հերոսը մի անգամ նավի վրա հանդիպում է վարդագույն այտերով, կանաչ աչքերով ու ոսկեգույն մազերով երիտասարդ հայ գեղեցկուհիների, որոնք շատ էին տարբերվում գեղեցիկ ճապոնուհիներից…
– Հետաքրքիր է,- ասացի։- Գիտե՞ք, թե ո՛ր ժամանակաշրջանում է գրվել այդ վեպը։
– Օ, գիտեմ,- ասաց Ացուհխիկոն՝ կարծես ամաչելով իր գիտեցածի համար։- Րյուուկեն այդ վեպը գրել է 19-րդ դարի վերջին։ Բայց միայն նա չէր։ Ավելի ուշ Մացունո Շինձոոն էլ իր «Գեղեցկուհիների կղզու գրավումը» գրքում գրել է, որ աշխարհի ամենագեղեցիկ կանայք Թուրքիայի հայուհիներն են… Հայրս այդ վեպը նույնպես շատ է սիրում…
Ճապոնագետ ծանոթուհուս խնդրեցի գրի առնել այդ գրողների ու հայուհիների գեղեցկությունը գովաբանող վեպերի անունները, մի օր պետք կգա…
– Իսկ չորս տարի առաջ,- շարունակեց Ացուհիկոն, - մեր հեռուստաալիքներից մեկով երկու ժամանոց հաղորդում եղավ Հայաստանից, վարում էր Տակեշի Կիտանոն…
– Օհո… և՞…
– Մեր թղթակիցները եկել էին Հայաստան՝անձամբ համոզվելու հայուհիների գեղեցկության մեջ, նրանք զրուցել են երեք գեղեցկատես աղջիկների հետ, իսկ հաղորդման վերջում հեռուստադիտողներով քվեարկեցինք այդ երեքից ամենագեղեցիկի օգտին… Ահա այդ հաղորդումից հետո հայրս ամեն օր ինձ ասում է, որ ես պիտի մեկնեմ Հայաստան ու հայ հարսնացու ընտրեմ, քանի որ ինքն ուզում է, որ իր թոռները լինեն կես հայեր… Նա ինձ ասաց, որ ինձ տուն չի թողնի, եթե առանց հայ հարսնացուի վերադառնամ…
Ես զարմացա ճապոնացի պրոֆեսորի այդ օրինակ ցանկության, բայց ավելի շատ ՝նրա չափահաս որդու՝ հորըհնազանդվելու վրա։
– Ացուխիկո-սան,- սկսեցի ես,- շատ գնահատելի է, իհարկե, որ դուք այդպես հարգում եք ձեր հորը, բայց ի վերջո ամուսնացողը դուք եք, ճի՞շտ է։ Մի գուցե դուք կյանքում երբեք էլ չեք ուզում ամուսնանալ….
Ացուհիկոն հոգոց հանեց։
– Ճիշտն ասած, ես երբեք լրջորեն չեմ մտածել ամուսնության մասին, բայց ծնողներս շատ են ուզում, անվերջ հիշեցնում են, որ ես արդեն քառասուն տարեկան եմ…
«Լավ, ուշա, բայց ոչ շատ»,- մտածեցի ես, իսկ բարձրաձայն ասացի.
– Կամ գուցե հայուհիներին չեք հավանում…
– Օ, ո՛չ, իհա՛րկե հավանում եմ… խոշոր աչքերով, մեծ քթերով…
Ինչ-ի՞նչ, ճիշտլ սեցի՞։ Ճապոնագիտուհին շտապեց ինձ պարզաբանել.
– Ճապոնիայում մեծ քիթը համարվում է գեղեցկության նշան…
– Հիմա ի՞նչ, մեծաքիթ աղջիկներ փնտրե՞ նք,- կատակեցի ես։
– Պարտադիր չի,- չհասկացավ աղջիկը, ու ես զղջացի կատակիս համար։
Մենք շարունակեցինք զրույցը։ Ացուհիկոն այնքան անկեղծացավ, որ հայտնեց, որ թեև ինքն ավարտել է Հոկայդոյի համալսարանը, բայց երբեք չի աշխատել, քանի որ իր ընտանիքի ֆինանսական վիճակը թույլ է տալիս ապրել՝ չաշխատելով ու նույնիսկ ամուսնանալ ու երեխաներ ունենալ…
«Դե լավա, էլի»,- ասացի մտքումս՝ մի քիչ նախանձելով նրան։ Երևի հարուստ սամուրայական տոհմից է: Ասացի, որ իսկապես թե՛ իմ իրական, թե՛ համացանցային շրջապատում քիչ չեն չամուսնացած աղջիկները, ու որամենամոտիկներին տեղյակ կպահեմ Ծագող արևի երկրից ժամանած պոտենցիալ փեսացուի մասին…
Այս խոսքիս վրա Ացուհիկոն բռնեց ձեռքս ու ասաց.
– Խնդրո՜ւմ եմ… դու իմ ընկերն ես…
Հաջորդ օրը երևանյան զբոսայգիներից մեկում բողոքի միտինգ էր լինելու, առաջարկեցի հանդիպել այնտեղ… ու բոլոր թեկնածու աղջիկներին էլ կառաջարկեմ ցանկության դեպքում գալ այնտեղ:
Երեկոյան տանը սկսեցի հերթով զանգել ամուսնանալ փափագող, բայց տակավին «տանը մնացած» ընկերուհի-ծանոթուհիներիս՝ առաջարկելով վաղը գալ բողոքի միտինգի ու նաև հանդիպել անպայման հայուհու հետ ամուսնանալ ցանկացող հարուստ սամուրայ փեսացուի հետ։ Սակայն անկեղծ սրտով արածս մոցիքլությունը կարծես դատապարտված է րձախողման…
Առաջինը զանգեցի արվեստաբան մի ընկերուհու, որի հետ ամենից շատ եմ մտերիմ։
– Դու չգիտե՞ս, որ հիմա ես իմ դոկտորականի վրա եմ աշխատում, ես իրավունք ունե՞մ անձնականիս մասին մտածելու, էն էլ՝ արտասահմանցու հետ,- ասաց նա, բայց դա չխանգարեց, որպեսզի Ճապոնիայում եղած չլինելով հանդ երձ՝ քսանհինգ րոպե խոսի ճապոնական քաղաքակրթությունից, թեյախմությունից, իկեբանայից, գրականությունից, նկարչությունից, կաբուկի թատրոնից ու կինոյից՝ մասնավորապես վերլուծելով Տադաշի Իմայիի «Կիկու և Իսամու» ֆիլմը։
Հետո զանգեցի կինոաշխարհի հետ առնչվող մի ընկերուհու։ Նա ծիծաղելով ասաց.
– Լսի, գոնե հնդիկ լիներ, ես մի կապույտս արի ունեմ, սարիս հագած՝ կգայի միտինգի… Չէ՛, ես դեմ եմ օտար ամուսնություններին, մենք պիտի մեր գենոֆոնդը պահպանենք…
Երրորդը զանգեցի մի ասող-խոսող, շատ սրամիտ երաժիշտ ընկերուհու, որը նույնպես ծիծաղեց.
– Ասում ես անունն ինչա՞… Ացուհի՞կո… դու պատկերացնում ե՞ս ՝ինչքան պիտի խնդամ մենակ իր աանունն ասելիս… գիշերը վեր կենամ, ասեմ՝Ացուխի՜կո… վայ, մեռռռա…. իսկ ինքըա ծուխի պես սև հոչի՞…. հի՜-հի՜-հի՜… Չէէէ, ազի՛զ, ինձ պետքա մի լավ հայ տղա, հումորով, ջիգյարով, սամուրայն ինձ ապագա չի…
Չորրորդը նույնպես երաժիշտ էր, որը չծիծաղեց, այ լշատ լուրջ ասաց.
– Լսի, ասում ես սամուրայա՞… դու չգիտե՞ս, որ սամուրայներն այլասերված են, իրանք սեքս են անում իրանց անչափահաս աշակերտների հետ…
Իզուր փորձեցի համոզել, որ ես կատակով նրան սամուրայ անվանեցի, որ վաղուց արդեն սամուրայների դաս չկա… այս ծանոթուհիս լսել անգամ չուզեց…
Հինգերորդն անգլերենի մասնագետ էր, արդեն քառասուն տարեկան, որը չափահաս դառնալուց հետո ունի մեկ երազանք՝ ամուսնանալ…
– Շնորհակալ եմ, որ իմ մասին մտածում ես, բայց տեսքը ո՞նցա…
– Թմբլիկ…
– Օյ, չասես, որ էն սումո ըմբիշների նման…
– Չէ՛, ի՞նչ ես ասում…
– Բայց եթե նա քառասունում թմբլիկա, հիսունում արդեն կլինի սումոների պես… չէ՛, չեմ ուզում, զզվում եմ չաղ տղամարդկանցից… յուղոտ, մսերը թոնթոլում են… վը՜խք… բա ես դրան ե՞մ արժանի… շնորհակալ եմ, հաջող:.
«Պարզ է, թե ինչի մինչևհ իմա չես ամուսնացել»,- ասացի մտքումսու զանգեցի վեցերորդին, որը թատերական աշխարհից է, 35-ն անց, որը միշտ ասում էր, որ հայի հետ չի ամուսնանալու:
– Ի՞նչ,- բացականչեցնա,- այո՛, ես ոչ մի դեպքում չեմ ամուսնանա հայի հետ, բայց նաև սևամորթի կամ դեղնամորթի հետ չեմ ամուսնանա… ինձ եվրոպացիներն են դուր գալիս, մյու սանգամ նկատի կունենաս:
«Եվրոպացիներն էլ քեզ համար հերթ են կանգնելու, ռասիստի մեկը»,- ասացի մտքումս ու զանգեցի յոթերորդին։ Նա էլ է արվեստի աշխարհից, լավն է, մեղմ է, կապույտ աչքեր ունի, քիթն էլ կարծես փոքր չէ։ Մի քիչ շեղված է կրոնի ու հավատի, չակռաների, էքստրասենսների ու վուդուների վրա ու նույնպես իր ապագան տեսնում է միմիայն Հայաստանից դուրս…
– Կգամ, պուպո՛ւշ ջան, – ասաց նա,- շատ շնորհակալություն, որ չես մոռանում տունը մնացած ընկերուհիներիդ…
Գուցե էլի թեկնածուներ գտնեի հեռախոսագրքումս, բայց քանի որ վերջապես մեկն ասաց, որ կգա՝զան գերս դադարեցրի։ Յոթը տիեզերական թիվ է, գուցե էս յոթերորդին է վիճակված սամուրայ փեսացուն…
Հաջորդ օրը գնացինք միտինգի։Ես Ացուհիկոյին բացատրեցի, որ մեր անզուգական օլիգարխներն ուզում են սրճարան ու ռեստորան կառուցել համերգասրահի զբոսայգում, այդ նպատակով թունաքիմիկատներ են սրսկել ծառերի արմատների մեջ, որ դրանք չորանան, իրենք էլ կտրեն ու իրենց սև գործն անեն… Երդվյալ բնապաշտ ճապոնացի ազգի ներկայացուցիչը ցնցվեց՝ ի լուր այդպիսի բարբարոսության ուսկսեց մեզնից ոչ պակաս եռանդով հայերեն գոռալ՝ «Ա՛յ-գի՛ն մե՛րնէ՛»։ Նույնիսկ հարցազրույց տվեց մի լրատվամիջոցի՝ հայտնելով, որ իր հայրենիքում անգաման տառում ընկած քարը մի տեղից մյուսը տանելը համարվում է սխալ ու բնությանը դեմ…
Յոթերորդ թեկնածուհին մոտեցավ մեզ, ես ծանոթացրի նրան Ացուհիկոյի հետ։ Իրենց անվարժ անգլերենով երկու խոսք փոխանակեցին, ո ւամեն ինչ այդ կերպ ավարտվեց:
Այլևս չտեսա Ացուհիկոյին։
Հետագայում ճապոնագետ ծանոթուհիս ասաց, որ սամուրայ փեսացուն իրեն ասել է, որ ինքը հավանել էր այդ աղջկան, նրա կապույտ աչքերն ու ոչ փոքր քիթը, բայց ինքն արժանի չի համարում նրան, որ իրեն պետք է ավելի խոնարհ նկարագրի տեր մեկը, որ… Պարզ է, որ իրականում գործ ունենք ճապոնական ազգային նրբանկատության հետ։Անհնար է պատկերացնել, որ ճապոնացին որևէ մեկի մասին ասի, որ չի հավանել… իսկ մեր Ացուհիկոն իրոք որսամուրայ է, որոնք դարեր շարունակ չեն վարանել իրենց փորը պատառոտել՝ հանուն իրենց սկզբունքների ու գաղափարների…
Որպես վերջաբան ասեմ, որ կապուտաչյա արվեստագիտուհին այդպես էլ մնաց չամուսնացած, մինչդեռ Ացուհիկո-սանը իսկապես հայրենիք վերադարձավ հայուհիկ նոջհ ետ։Չգիտեմ, թե որքանով էր նա գեղեցիկու իր նկարագրով՝ ավելի խոնարհ, սակայն, ասում են, նա բարեհաջող կերպով հայկական գեներ պարգևեց սամուրայական տոհմին… Ուերևի նաև՝ ոչ փոքր հայկական քթեր…
նյութը վերցված է www.grakantert.am