2017 թվականի սեպտեմբերի 17-ին Ճապոնական մարտարվեստի «Բուդո» փառատոն

2017 թվականի սեպտեմբերի 17-ին Ճապոնական մարտարվեստի «Բուդո» փառատոն

Share

Ճապոնիայի դեսպանությունը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, կկազմակերպի Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն՝ նշելու Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես կգան հայաստանյան բուդո կազմակերպություններ, և կհյուրընկալվեն Ճապոնիայից հատուկ ժամանած հյուրեր՝ ձյուդոյի վարպետներ պրն. Յոշիհարու Մակիշին (1997թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Կոդոկան-7-րդ դան), պրն. Հիրոշի Իզումին (Աթենքի 2004թ. Օլիմպիական խաղերում տղամարդկանց 90 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր, Կոդոկան-5-րդ դան) և կարատեի վարպետ Կենջի Կուսանոն (Սոկե, Կուսանո-հաշիտո-րյու)։
Հրավիրում ենք ձեզ միանալ մեզ և զգալ ճապոնական մարտարվեստների էներգիան։

Օր և ժամ՝ 17 սեպտեմբերի 2017թ. (կիր), 14։00-16։30
Վայր՝ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնամարզական համալիրի մարզադահլիճ
(նախկին «Միկա» մարզահամալիր)
Հասցե՝ Մանանդյան փող. 41 շենք, Երևան

Գլխավոր կազմակերպիչներ՝
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտե,
Համակազմակերպիչներ՝
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիաՀայաստանի կարատեի ազգային ֆեդերացիաJKA Armenia շոտոկան կարատեի ֆեդերացիա, Հայաստանի կենդոյի ազգային ֆեդերացիա, Հայաստանի այկիդո այկիկայ ֆեդերացիա

նյութը վերցված է՝ http://www.am.emb-japan.go.jp/itpr_am/b_000172am.html