«Ճապոնագիտական դասախոսություններ» ծրագրի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի 20-ին (երեքշաբթի), 14:30-ին Հայ-ռուսականհամալսարանի նոր մասնաշենքի Պիոտրովսկու անվան լսարանում տեղի ունեցավ Հիտոցուբաշի համալսարանի պրոֆեսոր Տոշիակի Յասուդաի (լեզվական քաղաքականություն, մտավոր պատմություն) դասախոսությունը։
Ճապոնիայում գրական լեզուն անվանում են «կոկուգո», որը թարգմանվում է որպես «ազգային լեզու» (national language): Այս անվանումը սերտորեն կապված է նոր շրջանի Ճապոնիայում ազգաստեղծման կամ ազգային միասնության գաղափարի հետ։
Հիտոցուբաշի համալսարանի պրոֆեսոր Տոշիակի Յասուդայի հետ քննարկվեց «ազգային լեզու» եզրույթը՝ բաժանելով այն երկու հասկացությունների՝ «ազգային լեզուն որպես համակարգ» և «ազգային լեզուն որպես խորհրդանիշ»։
Դասախոսությունը անցկացվեց ճապոներեն ՝ հայերեն բանավոր թարգմանությամբ։
Հեղինակ՝ Հ. Մուրադյան