2018 թվականի մարտի 18-ին «ԻՐՈՀԱ»կենտրոնը հերթական անգամ նշեց Հանամի տոնը:
Նախ եկեք հասականանք, թե ինչ է Հանամին (ճապ.花見): Հանամին դա ճապոնական մշակույթի մի մասնիկն է: Երբ ծաղկում է սակուրան (բալենու ծաղիկը) ճապոնացիները բալենու ծառի տակ պիկնիկ են անելով, հիանում են սակուրայի վարդագույն ծաղիկներով: Քանի որ Հայաստանում ցավոք սրտի սակուրա չի աճում «Իրոհա» կենտրոնը այս տարի հանամի տոնը նշեց ծիրանենիներով լի մի այգում, որը իր գեղեցկությամբ չէր զիջում սակուրային: Եղանակը բարեբախտաբար արևոտ էր, և չխանգարեց մեր պլաններին: Տեղ հասնելուն պես բոլորը անցան գործի: Տղաները սկսեցին սեղանները և աթոռները դասավորել, իսկ աղջիկները սեղանները պատրաստել: Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր, բոլորս հավաքվեցինք սեղանի շուրջ և սկսեցինք սնվել: Սեղանը լի էր և ճապոնական և հայկական ուտելիքներով:
Սնվելուց հետո սկսեցին խաղերը: Խաղացինք գործագործ, բադմիտոն, ռեզին: Բոլորի մոտ շատ բարձր տրամադրություն էր: Խաղերին հաջորդեց 2017թ.-ի դեկտեմբեր ամսին հանձնած քննության սերտիֆիկատների հանձման արարողությունը: Ժամանակը այնքան արագ անցավ, որ չնկատեցինք թե ինչպես վերադառնալու ժամը եկավ: Բայց մինչ կվերադառնայինք քաղաք, բոլորով այցելեցինք Խոր Վիրապի վանք: Վանքում մոմ վառելուց հետո վերադարձանք քաղաք: Մի փոքր հոգնել էինք, բայց շատ լավ ժամամանակ անցկացրեցինք:
Հեղինակ՝ Զարինե Հովակիմյան