2016 թվականի նոյեմբերի 22-ին  «Հիկարի»  կենտրոնի կազմակերպած  «Ճապոնիայի օր» միջոցառում (տեսանյութ)

2016 թվականի նոյեմբերի 22-ին «Հիկարի» կենտրոնի կազմակերպած «Ճապոնիայի օր» միջոցառում (տեսանյութ)

Share

2016 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 15:00-ից 17:00 ՀՀ Ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ճապոնիայի օր» միջոցառումը: Միջոցառման բացմանը հյուրերին ողջունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուծին:

Միջոցառումը սկսվեց «Հիկարի» կենտրոնի ճապոներեն լեզվի մասնագետ Արիհիկո Հասեգավայի ելույթով, ով սկզբից հայերեն լեզվով ողջունեց հյուրերին, այնուհետև ճապոներեն լեզվով ներկայացրեց իր գործունեությունը Հայաստանում, որը շատ վարժ թարգմանեց Հասեգավա սենսեյի կինը՝ Լիլիթ Խանսուլյանը:

Այնուհետև Ճապոնիայի գրերի համակարգը, տնտեսությունը, ճարտարապետությունը, տոները և  ավանդույթները ներկայացրեցին տարբեր մասնագետներ:
Միջոցառման վերջում մի փոքրիկ երաժշտական կատարմամբ ելույթ ունեցան «Հիկարի» կենտրոնի սաները:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան