Ճապոնա-ֆիլիպինական ընկերությունը նոր բիզնես է մեկնարկում Հայաստանում

Ճապոնա-ֆիլիպինական ընկերությունը նոր բիզնես է մեկնարկում Հայաստանում

Share

Երևան, Armenia, 10/14/2019:

Ճապոնա-ֆիլիպինական ընկերությունը նոր ՍՊԸ է բացում Հայաստանում, որը կոչվում է CCC International:

Բացման արաողությանը, որը կայացավ CCCI գրասենյակում՝ Ցիտադել բիզնես կենտրոնում, ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադան և քարտուղար օրիորդ Մեգումի Մեկավան, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների քաղաքականության և վերլուծությունների բաժնի ղեկավար օրիորդ Կարինա Սարգսյանը,

Japanese-Filipino Company Launches New Business in Armenia-2

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) հայաստանյան ծրագրի ղեկավար տիկինՌուզան Խոջիկյանը և այլ հարգարժան տնօրեններ ու հյուրեր՝ մասնավոր հատվածից: Բացման արարողությանը հաջորդեց տոնական ընթրիք Երևան պանդոկում:

Japanese-Filipino Company Launches New Business in Armenia-1

CCC International ՍՊԸ-ն միակողմանի բիզնես է, որը մասնագիտացած է թարգմանչական (անգլերեն, ճապոներեն, արաբերեն, եվրոպական լեզուներ և այլն) և հաճախորդների աջակցման գործում: Այն նաև առաջարկում է տեքստերի կազմման ծառայություններ, սոցիալական մեդիայի կառավարում, ինչպես նաև այլ ստեղծագործական աշխատանքներ: Հայաստանում բիզնեսի հիմնման միջոցով ընկերությունը նպատակ ունի այստեղ առաջ տանել ընկերության կորպորատիվ փիլիսոփայությունը “CREATE A NEW STORY” (ՍՏԵՂԾԻՐ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ): Այն նախատեսում է հետագայում ստեղծել նոր աշխատատեղեր հայերի համար, նոր բիզնես հնարավորություններ երկրի համար՝ մարդկային ռեսուրսների իր հսկայական ցանկից Հայաստան հրավիրելով արտասահմանյան գործընկերների և բիզնես ղեկավարների:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ:

CCC International ՍՊԸ

Ջուլիետա Խուդոյան

094 432361

pr@ccci.am

Հեղինակներ՝Ջուլիա Խուդոյան և  Հ. Մուրադյան