2016 թվականի հոկտեմբերի 13-ից 17-ը Ճապոնական ֆիլմերի փառատոն

Share

2016 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 18:30  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ  ՀՀ Ճապոնիայի դեսպանության և Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված Ճապոնական ֆլմերի փառատոնի հանդիսավոր բացումը, որի ընթացքում ողջույնի խոսք ասաց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուծին, «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը և փոքր հետաքրքրի ներկայացում ցուցադրեցին  «Հիկարի» կենտրոն ՀԿ-ի փոքրիկ անդամները:

Փառատոնի կազմակերպումը նաև հովանավորել էին Ճապոնիա հիմնադրամը, Japan Tobacco Inc.-ը (JT) , Մոսկվա կինոթատրոնըՎանաձորի քաղաքապետարանը և Էջմիածնի քաղաքապետարանը:

2016 թվականին փառատոնը անցկացվում է հոկտեմբերի 13-17-ը Երևան, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում:

ԵՐԵՎԱՆ « Մոսկվա կինոթատրոն»

Հոկտեմբերի 13

18:50-20:53  «Ես պարզապես ցանկանում եմ գրկել քեզ»

Հոկտեմբերի 14

18:00-19:18  «Կարատե պարող տղան»

Հոկտեմբերի 15

13:00-14:22 «Հրաշալի աշխարհի ավարտը»

14:35-16:46 «Կյանքի բանալին»

Հոկտեմբերի 16

13:00-14:30 «Էնոշիմայի պրիզման»

14:45-16:46 «Սերը սկսնակների համար»

ՎԱՆԱՁՈՐ

/Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ/

Հոկտեմբերի 15

13:00-14:18 «Կարատե պարող տղան»

14:30-16:00 Waterboys

ԷՋՄԻԱԾԻՆ

/Քաղաքապետարան/

Հոկտեմբերի 17

17:00-19:00 «Հայրենիք»

Հեղինակ՝ Հ. Մուրադյան