«ԻՐՈՀԱ» կենտրոնի չորրորդ տարեդարձը և 2019 թվականի ամանօրի դիմավորումը (տեսանյութ)

«ԻՐՈՀԱ» կենտրոնի չորրորդ տարեդարձը և 2019 թվականի ամանօրի դիմավորումը (տեսանյութ)

Share

2018 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 13:00-ից 15:00-ը Անի Պլազա Հյուրանոցի  Նաիրի դահլիճում տեղի ունեցավ Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ի կողմից 2019 թվականի ամանօրի դիմավորումը և այդ ՀԿ-ի ստեղծման չորորդ տարեդարձի նշումը: Սկզբում հյուրերին ողջունեց կենտրոնի նախագահ Ռուզաննա Խոջիկյանը և փոխնախագահ Մինամիե Շուիծին: Այնուհետև Իրոհա կենտրոնի գործունեությունը ներկայացրեցին պատկերահանդես /սլայդ շոու/ով և ճապոներեն ու հայերեն բանավոր ներկայացրեցին Իրոհա կերտրոնի ուսուցիչներ Զարինե Հովակիմյանը  և Շուշան Հակոբյանը:Այնուհետև  հյուրերին ողջյունեց  ՀՀ  Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ պարոն Սասամեն:

Որից հետո կենտրոնի սաները տարբեր երաժշտական համարներ ներկայացրեցին և խաղեր խաղացին:

Իսկ վերջում հյուրերը համտեսեցին «ԻՐՈՀԱ» կենտրոնի չորրորդ տարեդարձի կապակցությամբ պատրաստված համեղ և գեղեցիկ տորթը:

Մինչ տորթի կտրելնն ու հյուրերին մատուցելը ներկա հյուրերը կենտրոնի մասին իրենց կարծիքները հայտնեցին:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան