Զբոսաշրջային միջոցառումներ, որոնք անցկացվելու են Հայաստանում 2016թ.-ին

Share

Մայիսի 21 - Տոլմայի փառատոն. Արմավիրի մարզ, Մուսալեռ գյուղում: Նպատակն է խթանել հայկական ուտեստները և խոհանոցը:

Հունիսի 4-5 – Էկոտուրիզմի փառատոն, Վայոց Ձոր, Գոմք և Մարտիրոս  համայնքներ: Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը

Հունիսի 11 - Հաց լեռներում փառատոնժամը 17:00-21:00   Թումանյանի այգու սկզբնամասում: Նպատակն է ծանոթանալ հացի թխման մշակույթի պատմության և հայ ժողովրդի ծիսակատարություններին կապ ունենալու հետ:

Հուլիսի 2 – Հայաստանի խոտաբույսերի փառատոն. Տավուշի մարզ, Ենոքավան: 

Հուլիսի 2 – «Սյունիքի բարիքներ» փառատոն, ք. Գորիս, տարածաշրջանային կենտրոնի այգի, հուլիսի առաջին շաբաթ օրը  (02.07.2016), մեկնարկը՝ 13:00, (տարբեր համայնքներ կներկայացնեն իրենց արտադրանքը, ավանդական ուտեստներ)

Հուլիսի 11 - Տարազ փառատոն. Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ: Փառատոնի մասնակիցները հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդական հագուստի՝ տարազի հետ:

Հուլիսի 10-17 - Golden Apricot International Film Festival. Երևան: Կազմակերպիչ՝ www.gaiff.am:

Օգոստոսի 7-ժամը 11:00-ին Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Մալինայի փառատոն»:

Օգոստոսի 11-12 - Նավասարդ փառատոն: Նպատակն է տոնել հեթանոսական Ամանորը:

Օգոստոսի 19- 29  – Արդի արվեստի ևհոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն

Օգոստոսի 21 - Մեղրի և հատապտուղների փառատոն. Տավուշի մարզի Բերդ քաղաք: Նպատակն է համտեսել և վաճառել մեղրի տարբեր տեսակներ, հատապտուղներ, ինչպես նաև դրանցից պատրաստված ըմպելիքներ:

Սեպեմբերի 17-Արցախյան գինու փառատոն. Հադրութ շրջանի Տող գյուղ:

Սեպտեմբերի 24 - Խորովածի փառատոն. Լոռու մարզի Ախթալա քաղաք, շատ հայտնի խոհանոցային տոնակատարություն պարային համույթների մասնակցությամբ:

Սեպտեմբերի 25 – «Գաթայի» փառատոն, Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ, մեկնարկը՝ 12:00, (բնակիչները կներկայացնեն ավանդական ուտեստներ ազգային խոհանոցից, կարելի է համտեսել ամենամեծ գաթան՝ 2մ տրամագծով, երգեր, ժողովրդական պարեր)

Հոկտեմբերի 1-8 - Թատրոնի միջազգային փառատոն. Երևան: Փառատոնում մասնակցություն են ցուցաբերում տարբեր երկրների թատրոնների խմբեր: Անցկացվում է 13-րդ անգամ:

Սեպտեմբերի 30 և հոկտեմբերի 1 - Գինու փառատոն. Վայոց Ձորի մարզի Արենի գյուղ: Սա ամենասիրված փառատոններից մեկն է տեղի բնակիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ:

Հոկտեմբերի 2 -  Vegan Fest Yerevan

Հոկտեմբերի 6-12 – Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային փառատոն

Հոկտեմբերի 8 /երկրորդ կիրակի օրը/ – Էրեբունի-Երևանի ծնունդը: 2016թ.-ին Երևանը տոնում է իր 2798-ամյա տարեդարձը:

նյութը վերցված է՝  http://www.travelnews.am/armenian-incoming-tourism-travel-events-2016/