2018 թվականի հունիսի 26-ին, ժամը 16:00-ից 17:00 նոր նշանակված Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յամադան այցելեց Իրոհա կենտրոն: Որի ժամանակ կենտրոնի նախագահ Ռուզան Խոջիկյանը նախ ցույց տվեց դեսպանին կենտրոնի փոքրիկ տարածքը, հետո կենտրոնի սաները ներկայացրեցին կենտրոնի մինչ այժմ կատարած աշխատանքները նախորոք պատրաստված գեղեցիկ պաստառներին փակցրած նկարները և պատմելով դրանց մասին ճապոներեն:
Այնուհետև ներկաները նորանշանակ դեսպանին հղեցին իրենց հուզող հարցերը:
Հավաքույթի վերջում կենտրոնի երկու անդամ ներկայացրեցին ճապոնական և հայկական համատեղ պարի գեղեցիկ ներկայացում, որը դեսպանը շատ հավանեց:
Հրաժեշտից առաջ նախագահ Խոջիկյանը դեսպանին հանձնեց հուլիսի 15-ին Իրոհա կենտրոնի կողմից կազմակերպված, Սլավոնական համալսարանում իրականացվելիք ճապոնական երաժշտակա առաջին մրցույթ փառատոն «Նեիրո»-ի հրավիրատոմսը:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան