Կաբուկի

Կաբուկի

Share

Կաբուկին (歌舞伎) ճապոնական ավանդական թատրոն է, որի արմատները գնում են դեռևս դեպի Էդո դարաշրջանը: Այն ճանաչվել է Ճապոնիայի երեք դասական թատրոններից մեկը, դրանց թվում են նոհը և բունրակուն: Կաբուկին ընդգրկվել է նաև UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:
Կաբուկին արվեստը մարդկանց հասցնելու միջոց է: Այն ընդգրկում է մանրամասնորեն ձևավորած հագուստներ, գրավիչ դիմահարդարում, արտասովոր կեղծամներ, և ամենակարևոր մասը դերասանների չափազանցված խաղն է: Նախօրոք մտածված շարժումները հարկավոր են հանդիսատեսին ներկայացման իմաստը մատուցելու համար․ այն շատ կարևոր է, քանի որ ներկայացման ժամանակ գործածվում է հին ճապոներենը, որը շատ անգամ նույնիսկ ճապոնացիների համար է դժվար հասկանալի:
Բեմի շարժուն մակերեսը, պտտվող հարթակները և դիտահորերը թույլ են տալիս աննկատ հայտնվել կամ անհետանալ դերասանին և արագ փոխել տեսարանը: Կաբուկիի բեմի մյուս առանձնահատկությունը կամուրջն է (hanamichi), որն անցնում է հանդիսատեսի միջով՝ տալով դրամատիկ մուտքի կամ ելքի հնարավորություն: Մթնոլորտը լրացնում է ավանդական ճապոնական գործիքներով կենդանի երաժշտությունը: Բազմաթիվ տարրեր միավորվում են, որպեսզի ստանան հմայիչ և շշմեցնող ներկայացում:
Սցենարները սովորաբար հիմնված են պատմական իրադարձությունների, սրտաճմլիկ ողբերգությունների, սիրային պատմությունների, բարոյական հակասությունների և այլ պատմությունների վրա: Կաբուկիի յուրօրինակ առանձնահատկություններից է, որ այն մասը, որը բեմադրված է ներկայացման մեջ, ամբողջ պատմության միայն մի մասն է (հիմնականում ամենալավ մասը): Այնուամենայնիվ, ներկայացման ընթացքում հաճույքը մեծացնելու համար խորհուրդ է տրվում գոնե մի քիչ կարդալ այն պատմության մասին, որը պետք է լինի ներկայացման մեջ: Որոշ թատրոններում տրվում է ներկայացման բովանդակությունը և բացատրությունը անգլերեն:
Սկզբնական շրջանում կաբուկի խաղում էին միայն կանայք: Հետագայում, Էդո դարաշրջանում արգելվեց կանանց մասնակցումը, և մինչև օրս կաբուկի թատրոնում խաղում են միայն տղամարդիկ: Հետաքրքիր է, որ կան տղամարդ դերասաններ, որոնք մասնագիտացված են միայն կանացի դերեր խաղալու մեջ: Կան նաև սևազգեստ օգնականներ, որոնք հայտնվում են բեմում: Նրանք օգնում են դերասաններին կամ տալիս անհրաժեշտ իրեր: Նրանք կոչվում են «կուրոգո» և համարվում են գոյություն չունեցող մարդիկ:
Չկան հատուկ զգեստներ, որ պետք է կրել Ճապոնիայում թատրոն գնալիս, սակայն, այնուամենայնիվ, ճապոնացի կանայք երբեմն ներկայացման առաջին օրը հագնում են կիմոնո:
Ադանա Մարտիրոսյան
նյութը վերցված է՝ http://ostarmenia.com/hy/cinema-theatre-arm/kabuki/