2017 թվականի օգոստոսի 26-ից 27-ը  «1000 տարվա գյուղամեջ»  փառատոն(տեսանյութ)

2017 թվականի օգոստոսի 26-ից 27-ը «1000 տարվա գյուղամեջ» փառատոն(տեսանյութ)

Share

2017 թվականի օգոստոսի 26-ից 27-ը Տավուշի մարզի Զորական գյուղում տեղի ունեցավ «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Փառատոնը այս տարի արդեն երկրորդ անգամ կազմակերպում է այդ գյուղի գերակտիվ և հոգատար երիտասարդ Հովհաննես Կարապետյանը:

1000 years of village life

Զորականը սահմանամերձ գյուղ է, նրա բնակչության մեծ մասը այժմ Ադրբեջանի տարածքում մնացած Չարդախլու գյուղի բնակիչներ են, այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են գյուղը Չարդախլու վերանվանել: Քանզի այդ գյուղը հայտնի շատ հերոսներ է տվել հայրենիքին, այժմ Հայաստանի տարածքի Զորական գյուղում վերաբնակեցված բնակիչները, իրենց պատմությունը անմոռաց պահելու համար, գյուղամիջին դրված են Չարդախլու գյուղում ծնված մարշալ Բաղրամյանի և մարշալ Բաբաջանյանի արձանները:

From August 26 to 27, 2017, in the 1000 years of village life Festival

Փառատոնի բացմանը կարճ ելույթ ունեցավ նաև տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Այնուհետև ներկայացվեցին Չադախլու գյուղի բարբառով այդ տեղանքի անեծքները և օրհնանքները և  «լուրի-լուրի» երգը կատարեցին պատմելուվ դրա ավանդույթը, որով անշուշտ  ուրախեցնին հանդիսատեսին:

Բացման արարողությունը ավարտվեց գյուղի երեխաների ավանդական պարի ներկայացումով:

Այնուհետև հանդիսատեսը այցելեց տարբեր տներ, որտեղ բարեհամբյուր տանտերերը ներկայացրեցին տարբեր ավանդույթներ: Սկզբից ներկայացվեց ժանգյալով հացի պատրաստումը:

Բնականաբար հետո համտեսեցին այն:

Jengyalov hats in Zoravan village

Այնուհետև դեղձի օղու թորումը,

որից հետո իհարկե համտեսեցին այն,

Vodka distillation

այլ բակում խավիծ և կորկոտ ավանդական կերակրատեսակների հումքի պատրաստումը,

ոչխարի բրդի մաքրման միջոցը,

գյուղական փռում հացի պատրաստումը,

որից հետո իհարկե այն համտեսեցին պանրով,

Bread and cheese

այնուհետև ռուսական ինքնաեռում /սամովարում/ ջուր եռացրեցին

Tea Preparation

և տարբեր խոտաբույսերից թեյ վայելեցին:

Drinking Tea in Zoravan village

Այնուհետև ճաշեցին Զորական գյուղի  «հանդիսությունների սրահում»

Diner in Zoravan village

և երեկոյան ականատես եղան մեղրի քամելու պրոցեսին:

Իսկ հաջորդ օրը քայլարշավասեր հանդիսատեսները, իհարկե տեղացիների ուղեկցությամբ, մինչ 14:00 զբոսնեցին այդ վայրի հիանալի բնության մեջ, իսկ մարդկային շփում նախընտրողները հաճելի զրույց ունեցան իրենց հյուրընկալող ընտանիքներում և երեկոյան հիանալի տպավորություններով և լավ հանգստացած վերադարձան Երևան:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան