Հայկական ֆիլմ Օսակայի «Տարեց կանանց կինոփառատոնում»

Հայկական ֆիլմ Օսակայի «Տարեց կանանց կինոփառատոնում»

Share

Ճապոնիայի Օսակա քաղաքում նոյեմբերին անցկացվում է մի փոքր եւ անսովոր կինոփառատոնՙ «Տարեց կանանց կինոփառատոնը», որին մասնակցում են կա՛մ 60-ն անց կին ռեժիսորների ֆիլմեր, կա՛մ ֆիլմեր, որոնք պատմում են տարեց կանանց մասին:
Այս տարի փառատոնի հյուրն էր հայաստանցի կինոռեժիսոր Մարիամ Օհանյանը, որը ներկայացրեց իր «Նախնիների անհետացող ստվերները» 30 րոպեանոց վավերագրական կինոնկարըՙ անգլերեն եւ ճապոներեն ենթագրերով: Ֆիլմը պատմում է ռեժիսորի մորաքրոջՙ քանդակագործ Հերիքնազ Գալստյանի (1959-2015) մասին:
Փառատոնի շրջանակներում կայացավ հատուկ հայկական երեկո, որի ընթացքում Մարիամ Օհանյանը ցուցադրեց 2001-ին իր նկարահանած «Հայ կանայք եւ քաղաքականությունը» վավերագրական կինոնկարը: Այս ֆիլմի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այնտեղ, ի թիվս անցյալի ականավոր մի շարք հայուհիների, ներկայացված է նաեւ Ճապոնիայում բնակված հրապարակախոս, ազգային գործիչ եւ այդ երկրում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Դիանա Աղաբեկ Աբգարը: Ներկաներն Օհանյանին հարցեր տվեցին Հայաստանի վերաբերյալ, իսկ վերջում համտեսեցին հայկական ուտեստներ:
Մարիամ Օհանյանը հեղինակ է տասնյակից ավելի վավերագրական կինոնկարների, որոնց զգալի մասը կանանց մասին է: 2004-ին հիմնել է Երեւանի «Կին» միջազգային կինոփառատոնը:

նյութը վերցված է՝ http://www.azg.am/AM/culture/2016120202

հատուկ շնորհակալություն Արծվի Բաղչինյանին նյութը տրամադրելու համար 

Արծվի Բախչինյանին