Հունիսի 10-ին Երևանի Մանկական այգում (նախկին Կոմայգի) ժամը 18:00-ից 21:00 տեղի ունեցավ առողջ ապրելակերպին նվիրված յուրահատուկ սպորտային փառատոն Mix Battle Fest 2017, որը միավորում է այնպիսի մարզաձևեր ինչպիսիք են Street Workout, Acrostreet, break dance, capoeira, Hip-Hop:
Փառատոնի կազմակերպիչն էին Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան, որի նպատակն է առողջ ապրելակերպի տարածումը և զարգացումը, բակային մարզաձևերի զարգացումը, ինչպես նաև գրագետ և առողջ մտածելակերպ ունեցող երիտասարդություն ձևավորելը մեր երկրում:
Mix battle Fest 2017 առողջ ապրելակերպի փառատոնի նպատակն է՝
• մեկ տանիքի տակ միավորել այնպիսի բակային մարզաձևեր ինչպիսիք են Street Workout, Parkour, Tricking, Breakdance, Capoeira, Street Dance:
• գրավել դեռահասների և երիտասարդների ուշադրությունը դեպի բակային սպորտը և փողոցային մշակույթը, ժամանակակից մարզաձևերր
Փառատոնը նպաստում է՝
• Բազմակողմանի անհատների զարգացմանը, որոնք նախընտրում են առողջ ապրելակերպը, սիրում են իրենց քաղաքը և երկիրը:
• Հայաստանի` միջազգային Workout-ի ոլորտում լավագույն կերպով ներկայացմանը,
• սպորտի մասայականացումեր երխաների, դեռահասների և երիտասարդների շրջանում,
• առողջ ապրելակերպի քարոզում, բարոյահոգեբանական և հայրենասիրական գաղափարների ամրապնդում երիտասարդների շրջանում,
• հետաքրքիր ժամանցային սպորտային միջոցառումների կազմակերպում, որպես առողջ ժամանակ անցկացնելու այլընտրանքային ձև:
Փառատոնը անց էր կցվում Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ:
Միջոցառման գործընկեր Yerevan 2.0/ Երևան 2.0
Ինֆորմացիոն գործընկերներ Radio Aurora ImYerevan
Հիանալի ելույթ ունեցան Street Workout խումբը,
ցիգունի բագուան-ձին ընդհանուր վերականգնողական համալիրը կատարվց Ին-Յան մարտարվեստների կենտրոնի անդամ Արմեն Արևի կողմից,
հետո ելույթ ունեցան Դուքենդո ֆուլ-կոնտակտ-կարատե ֆեդերացիայի Ավանի մասնաճյուղի մարզիկները,
և բազմազան շատ հտաքիքիր, գրավիչ ելույթներ ցուցադրվեցին այս փառատոնի ընթացքում ոգևորելոլվ մասնակիցներին և համոզված եմ նաև այս հոդվածը դիտողներին:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան