ՖՈՏՈ։«Մարգարտի հետքերով․․․ Հայաստանից Ճապոնիա»․ տեղի է ունեցել ճապոնագետ Աննա Վարդանյանի պատկերագրքի շնորհանդեսը

ՖՈՏՈ։«Մարգարտի հետքերով․․․ Հայաստանից Ճապոնիա»․ տեղի է ունեցել ճապոնագետ Աննա Վարդանյանի պատկերագրքի շնորհանդեսը

Share

Օրերս տեղի ունեցավ ճապոնագետ Աննա Վարդանյանի «Մարգարտի հետքերով․․․ Հայաստանից Ճապոնիա» պատկերագրքի փակ շնորհանդեսը «Օպերա Սուիթ» հյուրանոցում։ Ելույթներով հանդես եկան արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, գրքի խմբագիր Արմենուհի Սիսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի Դեկորատիվ-Կիրառական արվեստի բաժնի վարիչ, Արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Չուգասզյանը։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հարցազրույց գրքի հեղինակի հետ հետազոտության ընթացքի, գրքի ստեղծման մտահաղացման, մարգարիտների հետքերով Հայաստանից Ճապոնիա անցած ուղու վերաբերյալ։

In the footsteps of the pearl-1

Գիրքը հայալեզու մասնագիտական գրականության մեջ մարգարտագործության մասին նորարար, համապարփակ գիտական աշխատություն է, որում ճապոնագետն առաջ է քաշում թեզեր Հայկական լեռնաշխարհում մարգարտի ստացման, օգտագործման վերաբերյալ, հանգամանորեն ներկայացնում ճապոնացի Կոկիչի Միկիմոտոյի մարգարտի ստացման գյուտը և դրա հեղափոխական ազդեցությունը աշխարհում մարգարտի արդյունաբերության հետագա ընթացքի վրա։

In the footsteps of the pearl-2

Գրքում ներկայացվում է հայազգի գիտնական Ռուբեն Օրբելու կողմից հինադրված հիդրոհնագիտության ոլորտի, ջրասուզակության և Լեոնարդո դա Վինչիի առեղծվածների բացահայտումը, ինչպես նաև մարգարտի կիրառությունը հայկական զարդարվեստում, տարազային համալիրում, եկեղեցական ծիսակարգային պարագաներում, ժողովրդական հեքիաթներում և դեղագործության մեջ։

Գիրքը բացի գիտական լինելուց, առանձնանում է նաև նորարար մոտեցումներով։

In the footsteps of the pearl-3

«Մարգարտի հետքերով․․․ Հայաստանից Ճապոնիա» գրքի վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է «The Armenian Crown» նախագծին, որը նվիրված է հայոց պատմության ամենաշքեղ շրջանի յուրօրինակ թագուհիներից մեկին` «Հայոց կիլիկյան Կեռան թագուհուն» և կցուցադրվի «Նեթֆլիքս»-ով (ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհի):

In the footsteps of the pearl-4

In the footsteps of the pearl-6

նյութը վերցված է՝ tert.am