Posted by
hasmik ամսաթիվ` Aug 5, 2014 in
Ճապոնիա,
Տուրիզմ
- Ճապոնական օրենսդրության 9-րդ հոդվածն արգելում է երկրին ունենալ բանակ և մասնակցել պատերազմների:
- Ճապոնիայում գործում է ծխախոտին վերաբերող ամենալիբերալ օրենքներից մեկը. թույլատրվում է ծխել ամենուրեք` բացի օդանավակայաններից և կայարաններից:
- Ճապոնիայում բանտարկյալներն իրավունք չունեն ընտրութուններին մասնակցել:
- Ճապոնիայում գոյություն ունի մահապատիժ: Նախորդ տարում մահապատժի է ենթարկվել 8 բանտարկյալ:
- Համապատասխան օրենք չկա, բայց ընդունված կարգ է Ճապոնիայում առաջինը միշտ տղամարդկանց սպասարկել: Ռեստորանում տղամարդն է առաջինը պատվեր կատարում և նրան են առաջինը մատուցում պատվերը: Խանութներում միշտ տղամարդուն են նախ բարևում:
- Հետաքրքիր է նաև, որ Ճապոնիայում, բացարձակապես, ընդունված չէ թեյավճար հասկացությունը: Եթե ծառայության համար սահմանված է գին, ուրեմն ծառայության արժեքն այդքան է: Իսկ եթե հաճախորդը թեյավճար է փորձում թողնել, դա ընկալվում է որպես ողորմություն, որը, կարծես, հասկացնում է աշխատողին, որ նա պատշաճ կերպով չի վարձատրվում իր աշխատանքի համար:
նյութը վերցված է՝ http://ostarmenia.com/hy/latest-news-arm/japanlawsarm/