«Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ն և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը կնքեցին պայմանագիր, որով նախատեսվում է Grassroot Human Security Projects ծրագրի շրջանակներում Արարատի մարզի 25 կարիքավոր դպրոցներին ապահովել դպրոցական կահույքով:
Ստորագրման արարողությանը ներկա էին Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար պարոն Մինորու Կիուտին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասամե Կենիչիրոն և դեսպանատան առաջին քարտուղար Յամագիշի Կեիսուկին, «Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ, ի դեմս նախագահ Գայանե Գևորգյանի և Արարատի փոխմարզպետ Իլյիչ Շադյանը ու Կրթության և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Ի դեպ, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը սկսել է գործել սույն թվականի հունվարի 1-ից:
Մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից շնորհակալություն հայտնելով` ասաց, որ Ճապոնիայի ժողովուրդը և կառավարությունը մեծ մարդասիրություն են ցուցաբերել` օգնելով Արարատի մարզի դպրոցականներին: Նա հույս հայտնեց, որ Ճապոնիայի դեսպանատանը կայացած այս առաջին միջոցառումը շարունակական կլինի և բարեկամությունը ավելի խորը արմատներ կգցի:
նյութը վերցված է՝ http://ararat.gov.am/news/item/2015/01/21/Ararat131/