Ճապոնիայի կառավարության  Հայաստանի կողմից պեղված հնագիտական արժեքավոր իրերի վերականգնման եւ պահպանման օժանդակության մասին

Ճապոնիայի կառավարության Հայաստանի կողմից պեղված հնագիտական արժեքավոր իրերի վերականգնման եւ պահպանման օժանդակության մասին

Share

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ.  Էյջի Թագուչին Ճապոնիայի դեսպանությունում այսօր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։

Նախարար Արմեն Ամիրյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության  (JICA)  Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կատսուտոշի Ֆուշիմին ապա ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և JICA-ի միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի`  հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը:

Japan will Restore and Maintain Armenian Archaeological Finds With 70 Million Yen Funding

69 700 000 (վաթսունինը միլիոն յոթ հարյուր հազար) ճապոնական յենի դրամաշնորհով (համարժեք է մոտ 315 միլիոն դրամին և մոտ 654 հազար ամերիկյան դոլարին) կլուծվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»ՊՈԱԿ-ի ֆոնդերում պեղումների արդյունքում կուտակված հսկայական հնագիտական արժեքների, ճարտարապետական կոթողների՝ լավագույն մեթոդներով վերականգնման խնդիրները, Կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիայի համար ձեռք կբերվեն նորագույն սարքավորումներ:

Նախարար Ամիրյանը նշեց,  որ նախկինում էլ տարիներ շարունակ Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած մշակութային դրամաշնորհներով լուծվել են հայկական մշակութային կազմակերպությունների տեխնիկական զինման շատ խնդիրներ, հայ մասնագետները հնարավորություն են ունեցել մասնակցելու Ճապոնիայում կազմակերպվող մշակութային բազմապիսի դասընթացների,  որոնք իրապես օգնել են զարգացնել մասնագիտական հմտությունները և ստացած գիտելիքներն օգտագործել Հայաստանում:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանաբու Հորին և դեսպան Էյջի Տագուչին նույնպես երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ճանապարհին կարևոր քայլ համարեցին համաձայնագրերի ստորագրումը։ Կողմերն այդ առիթով հատկապես կարևորեցին նաև փետրվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև ստորագրված՝ Ներդրումների ազատականացման և խրախուսման համաձայնագիրը։

նյութը վերցված է՝  goo.gl/wBdd5Q