Ճապոնիան աշխարհի քիչ խոշոր տիրություններից է, որտեղ հայկական սփյուռք պատմականորեն չի ձևավորվել: Հայերը Ճապոնիա ենեկել 19-րդ դարի 2-րդ կեսից։ Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունները։ Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ։ Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը 1920 թ-ին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում։ Նա Հայդատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին։ Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 100 հայ հիմնականում Տոկիոյում։ Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը` հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։ Տոկիոյում գործում է նաև ՀՀ դեսպանատունը:
նյութը վերցված է՝ http://japan.mfa.am/hy/community-overview/