2016 թվականի հունիսի 26-ին ժամը 15:00 18:00 «Սակուրադա» ճապոնական ռեստորանում տեղի ունեցավ «եկեք պատրաստենք ճապոնական կնիք» հետաքիքիր, ուսուցողական միջոցառումը: Սկզբից ռեստորանի տնօրեն Յուջի Սակուրադան ճապոներեն չիմացող մասնակիցների համար ճապոներեն կատականա այբուբենով գրեց նրանց անունները և խնդրեց նախօրոք բաժանած փոքրիկ թղթերի վրա արտագրել այն, որպեսզի մի քիչ հմտանան: Այնուհետև բաժանելով ամեն մասնակցին հոնբան կոչվող փոքր ուղղանկյուն ռետինի նման առարկան և ոչ փոքրիկ պատճենահան գծագրաթուղթ, մեզանից շատերին հայտնի է կալկա անունով,
խնդրեց նրանց հոնբանի՝ ճապոնական կնիքը ստեղծելու հարմարանքի չափով ուղղանկյուն գծել պատճենահան գծագրաթղթի վրա և դրա ներսում սև մատիտով գրել քիչ առաջ սովորած իրենց անունը ճապոներեն:
Որից հետո պատճենահան գծագրաթուղթը խնդրեց դնել հոնբանի վրա մատիտով գրված մասը հոնբան կոչեցյալ ուղղանկյուն ռետինաձև առարկայի վրա և պատճենահանման գծաթղթի հակառակ՝ չգրված, կողմից գրիչով արտատպել իրենց ճապոներենով անունը, որպեսզի մատիտով գրվածը արտատպվի հոնբանի վրա:
Այնուհետև հատուկ կտրիչ գործիքի միջոցով փորագրեցին իրենց անունը հոնբանի վրա:
Իսկ վերջում իրենց անունը փորագրած հոնբանը թաթախելով կնիքի համար նախատեսված թանաքամանի մեջ, կնքեցին մի փորձնական թուղթ:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան