Ցանկանո՞ւմ եք ուսանել  ճապոնագիտություն․ ուրեմն դեպի ՀՊՏՀ

Ցանկանո՞ւմ եք ուսանել ճապոնագիտություն․ ուրեմն դեպի ՀՊՏՀ

Share

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  / #ՀՊՏՀ / ներդրվել է նոր առարկա «Ճապոնագիտություն»։ Առարկայի դասավանդումը վստահվել է ճապոնագետ Աննա Վարդանյանին, ով երկար տարիներ ուսումնասիրում է ծագող արևի երկրի առանձնահատկությունները, կատարում հետազոտություններ հայ-ճապոնական առնչությունների վերաբերյալ, մեծապես նպաստում երկու երկրների պատմամշակութային, գործարար հարաբերությունների  զարգացմանը։

Աննա Վարդանյանի հետ զրույցում տեղեկացանք, որ առարկան ներդրվելու է բուհի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայում և այժմ նա ինտենսիվ աշխատում  է առարկայի դասավանդման նոր և հետաքրքիր ուսումնական մեթոդների մշակման ուղղությամբ։

Տիկին Վարդանյանը հավելեց, որ նոր առարկան  հետաքրքիր հնարավորություն է լինելու բուհի ուսանողների համար ուսումնասիրելու աշխարհի զարգացած երկրներից մեկի լավագույն փորձը /best practice/ տնտեսության տարբեր ուղղություններում։ Նոր առարկայի ներդրման հնարավորության համար դասախոսը  շնորհակալություն է հայտնում ՀՊՏՀ ղեկավար ողջ կազմին, ում ջանքերով բուհում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել  և  ժամանակակից ծրագրեր ներդրվել , ինչը մեծապես նպաստել է բուհի ուսման որակի բարձրացմանը։

Առարկայի շրջանակներում  պլանավորվում  են անցկացնել  բաց  դասախոսություններ Ճապոնիայի հետ առնչություն ունեցող տարբեր ոլորտների մասնագետների ներգրավմամբ։

Շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!