Ճապոնական սպորտ

Ճապոնական սպորտ

Share

Սպորտը լայն տարածում ունի Ճապոնիայում: Ճապոնիայում նույնիսկ սպորտին և առողջ ապրելակերպին նվիրված օր կա: Սպորտի և առողջության օր, որ նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը: Տոնակատարության նպատակն է պրոպագանդել առողջ ապրելակերպ և սեր սպորտի նկատմամբ: Այդ օրը շատ դպրոցներ և ընկերություններ մոռանում են ամենօրյա կարգ ու կանոնի մասին և անցկացնում են լայնամասշտաբ մրցույթներ (փոքր օլիպիադաներ), վարժանքներ և առողջության համար պիտանի այլ միջոցառումներ:
2020 թվականին Տոկիոյում կանցկացվի ամառային օլիմպիական խաղեր, այնպես որ սպորտն ու Ճապոնիան անխզելորեն կապված են միմյանց:
Առաջին հերթին Ճապոնիան ասոցացվում է մարտարվեստի հետ: Վերջինս անվիճելի է, սակայն ժամանակակից Ճապոնիան հետաքրքրված է նաև բեյսբոլով, ավտոարշավով և մրցավազքով:

Ավանդական սպորտաձևեր՝

•Ավանդական սպորտաձևերի մեջ ոչ մեկը Ճապոնիային չի տալիս ավանդական տեսք, ինչպես «սումո» մարտարվեստը:  Նախկինում  սումոյի մրցաշարերը կազմակերպվում էին սինտոյական տաճարներում՝ տոնակատարությունների և կրոնական միջոցառումների հետ համատեղ: Սումո մարտի ժամանակ, որն անցկացվում էր բավականին փոքր հողե ռինգում, կռվում էին երկու մեծ մարտիկներ, որոնցից հաղթող էր ճանաչվում նա, ով հակառակորդին դուրս կգցեր ռինգից կամ կստիպեր նրան ամբողջ մարմնով գետնին պառկել: Սումո մարտարվեստում գոյություն ունեն բարդ կանոններ և արարողակարգ, շրջափակելու, հրելու, մարտի ռազմավարության մի ամբողջական համակարգ, ինչը մրցույթին տալիս է հրաշալի և անմոռանալի տեսարան: Յուրաքանչյուր տարի անցկացվում է 6 մրցաշար: Հունվարին, մայիսին և սեպտեմբերին անցկացվում է Տոկիոյում, մարտին՝ Օսակայում, հուլիսին՝ Նագոյայում, իսկ նոյեմբերին՝ Ֆուկուոկայում:

-judo•Ձյուդո-ինքնապաշտպանության արվեստ, որն ստեղծվել է Ճապոնիայում: Այժմ այս մարտարվեստը մեծ ճանաչում ունի նաև այլ երկրներում: Դյուդոն հիմնված է հակառակորդի ուժը սեփական նպատակների համար օգտագործելու սկզբունքի վրա: Այն սպորտի օլիմպիական ձև է: Վարժանքների կենտրոնը Կոդոկան է՝ Տոկիոյում: Այն հրաշալի տեղ է, որտեղ կարելի է տեսնել սկսնակ մարզիկների փորձերը, ինչպես նաև փարձառու մարզիկների մարտերը:

Kendo•Կենդո-ճապոնական մարտարվեստ: Կենդո մենամարտի մասնակիցները կրում են ամուր, պաշտպանիչ հագուստներ, դիմակներ և բամբուկե սրերով հարձակվում են միմյանց վրա: Տոկիոյական Նիպպոն Բուդոկան Խոլը-լավագույն վայրն է, որտեղ կարելի է ծանոթանալ այս սպորտաձևի հետ:

Karate•Կարատե- Օկինավի կղզու քրիստոնեաների կաղմից ստեղծված անզեն մենամարտի տեսակ, որ երկրի օրենքների համաձայն արգելվել է զենք կրել: Սովորելով հարվածի էներգիայի կենտրոնացում՝ կարատեի վարպետները կարող են մի հարվածով կոտրել միանգամից մի քանի աղյուս և քարե սալիկներ: Տոկիոյում կարող եք այցելել ճապոնիայի կարատեի ասոցիացիա և դիտեք հմուտ և սկսնակ մարզիկների պարապմունքները:

Aikido•Ակիդո-ևս մեկ մենամարտ, որ հիմնված է սեփական էներգիայի կենտրոնացման սկզբունքի վրա, որպեսզի սեփական նպատակի համար օգտագործվի հակառակորդի ուժը: Այկիդո մարզաձևով հիմնականում զբաղվում են այս սպորտաձևի սիրահարները, որպես ֆիզիկական պատրաստվածության միջոց: Այկիայ-Տոկիոյում այկիդոյի կենտրոնն է:

Kyudo1•Կյուդո-աղեղնաձգություն, ճապոնական ազգային սպորտաձև: Կյուդոյում աղեղնաձգությունը անցկացվում է խիստ կանոններով: Նախապատրաստման և միջոցառման ժամանակ մեծ նշանակություն են տալիս անհատակա հոգևոր զարգացմանն ու ուշադրության համակենտրոնացմանը: Կյուդոն երբեմն կարելի է տեսնել տաճարների տարածքում, քանզի երկար ժամանակ այն կապված էր զեն-բուդդիզմի ակզբունքների հետ:

Ժամանակակից սպորտաձևեր՝

Baseball•Բեյսբոլն այնքան հայտնի է Ճապոնիայում, որ շատ երկրպագուներ զարմանում են, լսելով, որ ամերիկացիները այն համարում են իրենց իսկ «ազգային» սպորտաձև: Հատկապես հայտնի են երկրի առաջնության գարնանային և աշնանային մրցաշարերը՝ ավագ, միջնակարգ դպրոցների թիմերի միջև: Դպրոցների թիմերը, իրենց տարածաշրջանի հաղթողները հավաքվում են Խյոգո տարածաշրջանում գտնվող Կոսիեն մարզադաշտում և մրցում են հաղթանակի համար: Գրեթե ողջ Ճապոնիան այս առաջնության ընթացքում դառնում է երկրպագու, որպեսզի ոգևորի իրենց իսկ քաղաքի թիմերին: Երկրում պրոֆեսիոնալ բեյսբոլը լավ է զարգացած: Տոկիոյում առաջնության սիրելի վայր է համարվում «Տոկիո Դոմ» մարզադաշտը, որը գտնվում է Կորակուեն այգու տարածքում: Իրենց սիրելի թիմերին ողջունելը մի յուրահատուկ և տպավորիչ արարողակարգ է, որի ընթացքում օգտագործում են փողային և հարվածային երաժշտական գործիքներ, և այլ աղմուկ բարձրացնող նվագարաններ

Formula 1 auto-racing1•Սուզուկա մայրուղու վրա պարբերաբար անցկացվում են ավտոարշավներ «Ֆորմուլա 1»-ի աշխարհի առաջնության փուլերը: Այստեղ են գալիս լավագույն ավտոմրցարշավողները և թիմերը: Սուզուկա մրցուղին բացվել է 1962 թվականին և հենց սկզբից դարձել է Ճապոնիայի ավտոսպորտի կենտրոն:

նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/japan/sport/