2023 թվականի հուլիսի 15-ին Իրոհա կենտրոնում նշվեց Տանաբատա ճապոնական ավանդական տոնը: Միջոցառումը սկսեց Իրոհա կենտրոնի նախագահ Ռուզան Խոջիկյանի ողջունի և հանդիսատեսին տոնակատարության կարգը ներկայացման խոսքով:
Այնուհետև ճապոներեն լեզվով ներկայացվեց Տանաբատայի մասին մի գեղեցիկ, փոքրիկ ներկայացում՝` այս տարի կենտրոնի աշխատակիցների հետաքրքիր, հումորային ինտերպրիտացիայով:
Մանրամասերը՝ տեսանյութում
Որից հետո բոլոր ներկաները, այդ տոնի խորհրդի համաձայն հատուկ պատրաստված թղթերին գրեցին իրենց երազանքները և կախեցին ճյուղից:
Իրականում պետք է դրանք կախվեն բամբուկի ծառի ճյուղերից, բայց քանզի մեր բնակլիմայական պայմաններում այն չի աճում այս տոնակատարության համար այս տարի կիրառվեց մի գեղեցիկ ճյուղ:
Այնուհետեւ տեղի ունեցավ հետաքրքիր ճապոնական ավանդական խաղ Նագասիսոբա, որը բավականին աշխուժացրեց առանց այն էլ աշխույժ ներկաներին,
մանրամասերը՝ տեսանյութում
հյուրասիրութրուն
և իհարկե զբոսանք քաղաքում կիմոմոներով:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան