«Կարապներ» զարդերի հավաքածու․ ճապոնական մինիմալիզմի ու հայկական մաքսիմալիզմի հավասարակշռությունը

«Կարապներ» զարդերի հավաքածու․ ճապոնական մինիմալիզմի ու հայկական մաքսիմալիզմի հավասարակշռությունը

Share

2017 թվականի հոկտեմբերի 5-ից 8-ը «Մերիդիան էքսպո» կենտրոնում կայացավ «v.ann»/ՎիԷնն/ ընկերության նոր «Կարապներ» հավաքածուի ցուցադրությունը:

Swan jewelry collection. Japanese minimalism and Armenian maximalism balance

Այս  հավաքածուն նվիրված է նաև հայ—ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և անց է կացվում «JUNWEX 2017» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որի մի մասն էր նաև «v.ann» /ՎիԷնն/ ընկերությունը։

Վարդանյան  Աննան՝ ընկերության հիմնադիրը պատմում է նոր հավաքածուի, ճապոնական մարգարիտների, հայկական
հմայիլների և թե ի՞նչ կապ ունեն շքասեղները փեշին գնդասեղ ամրացնելու հին հայկական ավանդույթի հետ․․․

Ճապո՞նիա։
•Այո․․․ /ժպտում է/: Շատ նուրբ ենք մոտեցել Ճապոնիայի «ներկայությանը» այս հավաքածոյում։ Լինելով Ճապոնական մշակույթի մեծ երկրպագու, ես քիչ թե շատ պատկերացնում եմ, թե իրենք որքան նուրբ և քնքուշ են վերաբերվում շրջապատող ամեն ինչին և առավել ևս մշակույթին։

Այս հավաքածուն ստեղծելիս փորձել ենք մեր հայկական արմատները, վառ արտահայտված մաքսիմալիզմը և ճապոնական մինիմալիզմը բերել սիմվոլիկ հավասարակշռության, ամենը համեմելով հայկական ոսկերչական արվեստի ավանդույթներով:

«Կարապներ»-ը մեզ համար պարզապես զարդերի հավաքածու չէ, այստեղ կոմերցիոն մտքեր չեն ներդրվել: Այստեղ մենք ազատություն ենք տվել մեր երևակայությանը, մոտեցել ոսկերչական արվեստին, ապահովել ազատ տարածություն մեր երևակայական թռիչքների համար: Մենք ներդրել ենք գաղափարներ, մշակութային էլէմենտներ, ավանդույթեր երկու երկրների մասին մեր պատկերացումները, գիտելիքների պաշարը փորձել ենք մարմնավորել բնության մեջ հանդիպող ամենանուրբ ու քնքուշ էակների մեջ: Կարապները՝ մեր երկրների հարարբերությունների՝ հարգանքի, սիրո, իրար ճանաչելու ձգտման ընթացքի նուրբ թելերի վրա հիմնված, յուրօրինակ խորհրդանիշեր են։

Այսպես կարապները կապում են Հայաստանն ու Ճապոնիան․․․

«Կարապներ»-ը հայ և ճապոնական ոսկերչության ոլորտում առաջին համատեղ նորույթն են, այստեղ պատմական, մշակութային ու սիմվոլիկ շատ շերտեր կան․․․•Օրինակ ծովային մարգարիտները․ մոռացված գեղեցկություն ու թաքնված սիմվոլիկա։
•Այո, հավաքծուի հիմքում մարգարիտներ արտադրող ճապոնական «Uwakoya» (Ուվակոյա)-ի մարգարիտներն են, քանի որ «v.ann»-ը հանդիսանում է այդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Հավաքածուն ստեղծելիս շատ ենք խորհրդակցել ճապոնացի ոսկերիչ-դիզայներների հետ, թե ինչպես ճիշտ «շփվել» և վարվել հավաքածուում օգտագործված մարգարիտների հետ։
Հայաստանը ծովային երկիր չէ, մեզ մոտ կանայք սերնդե-սերունդ այդքան սեր ու կապվածություն չունեն ծովային մարգարիտների նկատմամբ: Այստեղ նաև ոչ թե սիրո պակաս է մարգարիտների հանդեպ, այլև մարգարիտները կրելու մշակույթի պակաս։ Չգիտես ինչու երիտասարդները մտածում են, որ մարգարիտներ կարելի է կրել միայն միջին տարիքից սկսած:

Այս հավաքածուի ստեղծմամբ «v.ann»-ը Հայաստանում կարծրատիպեր կոտրեց, ցուցադրելով մարգարիտներով զարդերը համադրելու նոր մոտեցումներ: Ցուցադրեցինք ոսկերչական ճկունություն: Մեզ համար շատ վիրավորական է, երբ Հայաստան այցելող մասնագետներն ասում են, թէ մեզ մոտ միայն քառակուսի և հարթ զարդեր են կարողանում պատրաստել: Չէ՞ որ հայերն ունեն ավելի քան 5000 տարվա ոսկերչության մշակույթի պատմություն: Այսօր էլ ամբողջ աշխարհում հայերը լավագույն ոսկերչներն են համարվում: Վաղուց ժամանակն է ցույց տալ բոլորին, որ հայ ոսկերիչների, ոճաբանների մտքի թռիչքն անսպառ է:

Սակայն ինչու՞ հենց մարգարիտչէ որ ըստ հին հայկական ավանդության մարգարիտները համարվում են արցունքաբեր քարեր․․․
•․․․և նույնիսկ հարսնացուները խուսափել և այսօր ևս հաճախ խուսափում են հարսանեկան զգեստի հետ մարգարիտներ կրել:
Սակայն մյուս կողմից հայ ոսկերչության 5000-ամյա պատմության մեջ կարելի է բազմաթիվ վկայություններ գտնել, որ Հայաստանում հայ առևտրականների շնորհիվ մարգարիտները շատ տարածված են եղել, մանավանդ ազնվական կանանց շրջանում։
Հայաստան են բերվել իրական ծովային մարգարիտներ և նույն հայուհիները կրել են մարգարիտներ իրենց արծաթե գոտիների, ծամակալների վրա։ Պահպանված նմուշներ կան Հայաստանի Պատմության Թանգարանում։

Մարգարիտներ հայուհիները կրել են նաև քողազարդերի վրա, և ընդհանրապես, հայերի մոտ լինելով հազվագյուտ քարեր մարգարիտները համարվել են շատ թանկարժեք և չարից պաշտպանող քարեր ևս: Նրանց վերագրվել են առեղծվածային՝չար աչքից պաշտպանող հատկություններ։

Հին հայկական ավանդույթներին անդրադառնալով նշեմ նաև, որ հավաքածույում ներկայացրել ենք շքասեղներ։ Այս զարդի տեսակը պահպանվել է մեզ հասած հնագույն նմուշների մեջ, և վաղուց է ինչ դուրս է մղվել ոսկերչական զարդ կատեգորիայից:

Մենք խսում ենք կրծքազարդի՞ մասին։
•Խոսքը ոչ թե կրծքազարդի, այլ հենց շքասեղի մասին է։Նման զարդեր Հայաստանում նախկինում օգտագործել են թագուհիները, ցեղապետերը, որպես հմայիլ՝ այսպես կոչված ամուլետ, չար աչքից պաշտպանվելու համար։
Ուսումնասիրելով շքասեղների պատմությունը, որոնք օգտագործվել են հայերի կողմից, միանշանակ կարող եմ նշել մի երևույթ, որը մինչ օրս պահպանվել է մեր կանանց մոտ․ հիշե՜ք, թե ինչպես մեր տատիկներն ու մայրիկները իրենց շորերի փեշին, կամ հագուստի այլ անտեսանելի տեղում փոքրիկ գնդասեղ են ամրացնում «չար աչքից»: Այս հին ավանդույթը մենք սիմվոլիկ կերպով մարմնավորել ենք մեր հավաքածուի շքասեղների մեջ։

Սակայն «Կարապներ»-ի սիմվոլիկան այսքանով չի սահմանափակվում։ Այս յուրօրինակ զարդերը թեև հին հայկական ծագում ունեն, այնուամենայնիվ  ներկայացված են լինելու և հայկական, և ճապոնական ոճային մատուցմամբ:

Ստացվեց լիարժեք հայճապոնական մշակույթային կամուրջ։

Այս պահին՝ հին հայկական ավանդույթները նորովի ներկայացնելու ճանապարհին, մեր ներկայացրած շքասեղները ժամանակակից ոսկերչական ոլորտում բացարձակ նորույթ են: Ոլորտի ընկերություններից դեռ ոչ ոք շքասեղներին չի անդրադարձել։

Իսկ ոսկերչությունը որպես արվեստի մի ճյուղ հիրավի կարող է լիարժեք մշակութային կամուրջ լինել երկրների միջև։

Զրուցեց Աննա Թավաքալյանը

նյութը վերցված է՝ http://week.am/karapner-presentation/