Հին ճապոնական բուժարար խառնուրդը վերականգնում է ոսկորներն ու բուժում ցավոտ կոճերը

Հին ճապոնական բուժարար խառնուրդը վերականգնում է ոսկորներն ու բուժում ցավոտ կոճերը

Share

Ճապոնացիները հավատում են, որ այս հրաշք միջոցը պարգևում է երկար և առողջ կյանք: Ոսկորների և հոդերի ցավերի պատճառով բազմաթիվ մարդիկ տարիներ շարունակ տառապում են: Դեղամիջոցները թանկ են, հատկապես՝ ցավազրկողները, և, բացի այդ՝ դրանք վնասակար են ամբողջ օրգանիզմի համար: Այս հին բնական բաղադրատոմսը, որը ճապոնացիներն օգտագործում են մինչ օրս, կթեթևացնի ձեր հոդերի ու ոսկորների ցավերը: Սամուրայները կարծում էին, որ  քացախի և ձվի համադրությունն ուժի և առողջության գրավականն է, որը նպաստում է պրոտեինների, կալցիումի և վիտամինների յուրացմանը: Մեկ ձվի կեղևը պարունակում է 1800մգ կալցիում, իսկ մարդու օրգանիզմին անհրաժեշտ է 400մգ: Դեղնուցը վիտամին D-ի աղբյուր է:

Բաղադրություն

Մեկ միջին չափսի ձուն մեկ շաբաթ պահեք խնձորի բնական 150մլ  քացախի մեջ, մինչև ձվի կեղևն ամբողջովին տարրալուծվի:  7 օր անց, երբ ամբողջ կեղևը կտարրալուծվի, հանեք ձվի թաղանթը և ձուն կրկին մի որոշ ժամանակով դրեք քացախի մեջ: Խառնուրդից 3մլ լցրեք գոլ ջրի մեջ և խմեք օրական 3 անգամ: Կմոռանաք հոդացավերի և ոսկորների ցավերի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

նյութը վերցրված է՝ http://168.am/2015/03/14/466999.html