2019 թվականին «ԻՐՈՀԱ» կենտրոնը հերթական անգամ նշեց Հանամին(տեսանյութ)

Share

2019 թվականի մարտի 14-ին «ԻՐՈՀԱ» կենտրոնը հերթական անգամ նշեց Հանամի տոնը:

Նախ եկեք հասականանք, թե ինչ է Հանամին (ճապ.花見): Հանամին դա ճապոնական մշակույթի մի մասնիկն է: Երբ ծաղկում է սակուրան (բալենու ծաղիկը) ճապոնացիները բալենու ծառի տակ պիկնիկ անելով, հիանում են սակուրայի վարդագույն ծաղիկներով: «Իրոհա» կենտրոնը այս տարի հանամի տոնը նշեց ծիրանենիներով լի մի այգում, որը իր գեղեցկությամբ չէր զիջում սակուրային: Եղանակը բարեբախտաբար արևոտ էր, և չխանգարեց պլաններին: Սկզբում, այս տարի մոտ 65 հոգի հավաքված խումբը, որոնց մեջ կային 9 արդեն տեղաբնակ դարձած և ժամակավոր Հայաստան ժամանած ճապոնացիները,

On 2019 “IROHA” Center Once Again Celebrated Hanami 1

այցելեցին Սաղմոսավանք եկեղեցին:

On 2019 “IROHA” Center Once Again Celebrated Hanami2

Որից հետո նստելու և խաղերի համար տեղ հասնելուն պես բոլորը անցան գործի: Տղաները սկսեցին սեղանները և աթոռները դասավորել, իսկ աղջիկները սեղանները պատրաստել: Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր, բոլորս հավաքվեցինք սեղանի շուրջ և սկսեցինք սնվել: Սեղանը լի էր և ճապոնական և հայկական ուտելիքներով:

On 2019 “IROHA” Center Once Again Celebrated Hanami3

Սնվելուց հետո սկսեցին խաղերը: Դրան ընթացում ոչ խաղացողների համար հայերեն լեզուն սովորելու նպատակով Հայաստան այցելած պարոն Կենիծի Կոձիման  ևԻրոհա կենտրոնի անդամ Մարինա Ղազարյանը  ճապոնական երգ կատարեցին:

Իսկ խաղեր սիրողները հատուկ Խաղացին գործագործ, բադմիտոն, ռեզին:

On 2019 “IROHA” Center Once Again Celebrated Hanami4

Բոլորի մոտ շատ բարձր տրամադրություն էր: Խաղերին հաջորդեց 2018թ.-ի դեկտեմբեր ամսին հանձնած քննության սերտիֆիկատների հանձման արարողությունը:

Ժամանակը այնքան արագ անցավ, որ չնկատեցինք թե ինչպես վերադառնալու ժամը եկավ:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան