«Հիկարի» hայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնում դեկտեմբերի 6-ին հյուրընկալվել է ճապոնացի գիտնական, «Վիրտուալ իրականություն» հասկացողության հեղինակ Տակեո Կանադեին:
Միջոցառումը սկսվեց կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանի ողջույնի խոսքով:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց կենտրոնի գործունեությունը պատմող տեսաշար:
Կենտրոնի սաները բանաստեղծություններ ընթերցեցին «71 Հայկու» գրքից, որում ներկայացված են հայ և ճապոնացի հեղինակների ստեղծագործությունները:
Կարինե Փիլիպոսյանը շատ է կարևորում Տակեո Կանադեի հետ հանդիպումը.
«Պարոն Կանադեն հիացած է Հայաստանով: Կարծում եմ, որ շարունակելի կլինի բարեկամությունը Հայաստանի հետ: Նա ապշած է, թե ինչ զարգացած է Հայաստանում ՏՏ ոլորտը, կարծում եմ` աջակցություն և համագործակցություն կլինի այս ոլորտում»:
«Հայաստան անպայան կվերադառնամ, հավանեցի այստեղի մարդկանց, չնայած նրան, որ Հայաստանը փոքր պետություն է՝ ՏՏ ոլորտը այստեղ շատ զարգացած է»,-ասաց գիտնական Տակեո Կանադեին:
Նշենք նաև, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Տակեո Կանադեին։
Գայանե Հովսեփյան, Անյա Սարկիսովա
նյութը վերցված է՝ shorturl.at/kCY39