Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Japan Airlines» ավիաընկերության ներկայաչուցիչների հետ

Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Japan Airlines» ավիաընկերության ներկայաչուցիչների հետ

Share

Ս.թ. մայիսի 24-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Japan Airlines»  ավիաընկերության Միջազգային ուղիների ռազմավարության խմբի փոխտնօրեն Տացուրո Ասամիի և Միջազգային ուղիների մարքեթինգի բաժնի մենեջեր Արան Սատոյի հետ:

Հանդիպման հիմնական թեման համավարակից հետո Ճապոնիայից դեպի ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարներն էին, ինչի կապակցությամբ ՀՀ դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց վերոնշյալ ուղղության գրավչությունը՝ այդ թվում նաև Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա և այլ շրջաններ տարանցիկ թռիչքներ իրականացնելու հնարավորությունների համատեքստում:

նյութը վերցված է՝  Embassy of Armenia to Japan ・駐日アルメニア共和国大使館