Հայաստան – Ճապոնիա:պատմթյուն, փաստեր, էջեր

Հայաստան – Ճապոնիա:պատմթյուն, փաստեր, էջեր

Share

2024 թ. հուլիսի 17-ին ՀՀ Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվում բացվեց ցուցադրություն՝ նվիրված Հայ-ճապոնական հարաբերությունների պատմությանը։

Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի ազգային արխիվի և «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հետ համատեղ։

History, Facts, Pages

History, Facts, Pages 1

History, Facts, Pages 2

Ցուցադրությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․Աոկի Յուտական, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության պատվավոր նախագահ Արսեն Առաքելյանը, հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը և այլ հյուրեր։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, նա ողջունեց հյուրերին և կարևորեց Հայաստանի ազգային արխիվում նման միջոցառման անցկացումը.

«Միջոցառման անցկացման նպատակը հայ-ճապոնական հարաբերությունների վերհանումն է, որով սկիզբ է դրվում հայ-ճապոնական նոր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանը»։ Նշեց, որ ցուցադրությանը ներկայացված են բացառապես արխիվում պահպանվող փաստաթղթեր։

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․Աոկի Յուտական և, մասնավորապես, նշեց.

«Ողջունում եմ Հայաստանի ազգային արխիվում կազմակերպված հայ-ճապոնական հարաբերություններին նվիրված ցուցադրության մասնակիցներին, շատ կարևոր է, որ այստեղ ցուցադրված են փաստաթղթեր, կինոֆոտո փաստաթղթեր և Հայաստանում հրատարակված մի շարք արժեքավոր գրքեր, որոնք վկայում են և իրենց ներդրումն են ունենում հայ-ճապոնական փոխհարաբերություններին»։ Դեսպանը նշեց նաև, որ այդ հարաբերությունների զարգացման մեջ մեծ դեր են կատարում մարդիկ և շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային արխիվին և «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միությանը՝ միջոցառման կազմակերպման համար։

Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի ազգային արխիվում պահպանվող արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, գիտական և մշակութային կապերին, Հայկական հարցին և դրա հետ առնչվող Ճապոնիայի մասնակցությանը։ Հետաքրքիր փաստաթղթեր են ներկայացված աշխարհում առաջին կին դիվանագետ, 1920թ․Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարի մասին։

Ցուցադրված են կարևոր ու արժեքավոր փաստաթղթեր՝ ազգերի ու ժողովուրդների միջև մարդասիրական վառ դրսևորումներով, որոնք վերաբերում են 1923թ.-ին Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ Հայաստանի կողմից ցուցաբերված օգնությանը և, փոխադարձաբար, 1988թ.-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ճապոնիայի կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությանը։

ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia

ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia

Arumenia-Nippon

Embassy of Japan in Armenia

նյութը վերցված էnationalarchivesofarmenia