2017 թվականի մայիսի 5-ին և 6-ին Երևանի Գինու Օրեր

2017 թվականի մայիսի 5-ին և 6-ին Երևանի Գինու Օրեր

Share

«Արենի» Փառատոն հիմնադրամը՝ Երևանի քաղաքապետարանի և Աննա Մազմանյանի աջակցությամբ, կազմակերպել էր «Երևանի Գինու Օրեր» միջոցառումը: Այն տեղի ունեցավ 2017թ. մայիսի 5-ին և 6-ին, 19:00 – 23:00, Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում:

Միջոցառման նպատակն էր խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:
«Երևանի Գինու Օրերի» միջոցառման պատվավոր հյուրերն էին՝ Մարիա Ժելիխովսկայան (Мария Желиховская), “Top Flight” ամսագրի լրագրող (էլիտար զբոսաշրջության մասին ամսագիր, որը տարածվում է ռուսական օդանավակայանների VIP գոտիներում), Գեորգի Օլտարժևսկին (Георгий Олтаржевский), Lenta.ru-ի լրագրող (առցանց նորությունների ռուսական առաջատար կայք), Լեոնիդ Գիլեպտերման (Леонид Гелиптерман) Միջազգային էնոգաստրոնոմիայի կենտրոնի նախագահ, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ, ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության Գաստրոնոմիկ տուրիզմի փորձագետների խորհրդի անդամ, ինչպես նաև հանրաճանանչ շեֆ-խոհարար Դանիայից ու միջազգային գինեգետներ:

Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Կազմակերպիչները լիահույս են, որ «Երևանի Գինու Օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելու հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին և կամ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ:

YerevanReso Projects ընկերությունը «Yerevan Wine Days» փառատոնի հիմնական և «Արենի Փառատոն» հիմնադրամի մշտական ինֆորմացիոն հովանավորն է։ www.YerevanResto.am կայքը Երևանի սրճարանների և ռեստորանների մասին առաջին և ամենահաճախվող տեղեկատվական պորտալն է, որը ծանոթացում է ռեստորանների նորություններին, գնային առաջարկներին, սպասվող և տեղի ունեցած կարևոր միջոցառումներին, ինչպես նաև գաստրո և վայն տուրիզմի ճանաչված եռալեզու գիդ։
նյութը վերցված է՝ https://www.facebook.com/events/1662169347421380/