ՏԵՍԱՆՅՈՒԹ։ճապոներենի հավելյալ բաց դաս Իրոհա կենտրոնում

Share

2024 թվականի դեկտեմբերի 4_ին, ժամը 17.00_ին Իրոհա կենտրոնում հերթական անգամ եղավ բացառիկ հնարավորություն մասնակցելու Շիմոգորի սենսեյի կողմից անցկացվող ճապոներենի հավելյալ բաց դասին, որը կօգնի էլ ավելի խորացնել մասնակիցների գիտելիքները։ Այս անգամ դասը նախատեսված էր սկսնակ մակարդակի ուսանողների (N5) համար։ Շիմոգորի սենսեյը, այս պահի դրությամբ, մինչ մյուս տարվա օգոստոսը մնալու է Հայաստանում։ Ըստ Իրոհա կենտրոնի նախագահ Ռուզան Խոջիկյանի տված տվյալների Շիմոգորի սենսեյը, որպես Ճապոնիայի հիմնադրամի ճապեներեն լեզվի ավագ մասնագետ դասավանդում է Վ. Բրուսովի անվան պետական համալսարանում և միայն չորեքշաբթի օրերին անց է կացնում ճապոներենի հավելյալ բաց դաս Իրոհա կենտրոնում։

Մանրամասերը՝ տեսանյութում

Հեղինակ՝ Հ. Մուրադյան