2025 թվականի հոկտեմբերի 13-ին Մոսկվա կինոթատրոնում 18:30-ին տեղի ունեցավ Ճապոնական ֆիլմերի 19-րդ փառատոնի բացման խոսքը։
Մանրամասերը՝ տեսանյութում
Որից հետո ցուցադրվեց այս փառատոնի առաջին` «Վարձով կատու» ֆիլմը՝ նկարահանված ռեժիսոր Նաոկո Օգիգամիի կողմից։
Գլխավոր կերպարը՝ Սայոկոն, կազմակերպում է մարդկանց ու կատուների հանդիպումները՝ կանչելով. «Կատուներ վարձակալության համար, միայն միայնակ մարդկանց համար»: Սակայն նա չի վարձակալում կատուներին պարզապես որևէ մեկին՝ նախ նա անցկացնում է փորձաքննություններ, որպեսզի համոզվի, թե վարձակալելու համար անձը համապատասխան պայմաններ ունի: Սայոկոն փոքրուց մտերիմ է եղել կատուների հետ և միշտ հոգատար է նրանց նկատմամբ, երբ միայնակ մարդկանց հանդիպեցնում է կատուների հետ:
Պատմությունը բացահայտվում է Սայոկոյի շուրջ, որը շրջում է կատուներ վարձակալելով, և մարդկանց շուրջ, որոնց հանդիպում է: Ֆիլմի համար տարիքային սահմափակում չկա։
Հեղինակ՝ Հ. Մուրադյան