Ապրիլի 10-ից 15-ը դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Օսակա քաղաք, որտեղ ապրիլի 13-ին մեկնարկել է «Expo 2025, Osaka, Kansai» համաշխարհային ցուցահանդեսը։
ՀՀ դեսպանն ուղեկցել է ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Օսակա ժամանած ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ շրջայց կատարելով Հայաստանի, ինչպես նաև ԱՄՆ, Ավստրալիայի և Կորեայի Հանրապետության տաղավարներում։
Ապրիլի 14-ին և 15-ին ՀՀ դեսպանը և դեսպանության անձնակազմն այցելել են նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Նիդերլանդների, Մոնակոյի, Կանադայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քատարի,
Ճապոնիայի, Թաիլանդի,
Մալայզիայի, Սինգապուրի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և մի շարք այլ երկրների տաղավարներ։
Ապրիլի 15-ի երեկոյան դեսպան Արեգ Հովհաննիսյանը մասնակցել է նաև Օսակա պրեֆեկտուրայի ղեկավար Հիրոֆումի Յոշիմուրայի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը։
նյութը վերցված է Embassy of Armenia to Japan ・駐日アルメニア共和国大使館
Հեղինակ՝ Vardanyan Anna