ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Մշակույթային փոխանակում Իրոհա կենտրոնում

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Մշակույթային փոխանակում Իրոհա կենտրոնում

Share

2025 թվականի մայիսի 12-ին (երկուշաբթի) 18։00  Իրոհա կենտրոնում անցկացվեց հերթական 交流会( մշակութային փոխանակում)։ Այս անգամ կենտրոնի հյուրն էր Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանացած Դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարան տիկնոջ և որդու հետ։ Դոկտոր Հագիվարան երկար տարիներ աշխատել է Sony- ում, ունենալով իր ներդրումը կիսահաղորդչային միկրոսխեմաների, հատկապես՝ կոմերցիոն փոխադրելի կամերաների CCD լուսազգայուն մատրիցի զարգացման մեջ: Նա եղել է AIPLAB կոնսորցիումի հիմնադրողն ու նախագահ, կենտրոնանալով արհեստական բանականության գործընկերային համակարգերի վրա: Ներկայումս նա շարունակում է իր նորարարական գործունեությունը որպես Ճապոնիայի Ացուգի քաղաքում գտնվող LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ՝ զարգացնելով ԱԲ (արհեստական բանականություն) ռոբոտների մաքուր էներգիայի և ԿԶՆ (կայուն զարգացման նպատակներ) համակարգային լուծումներ։

Դոկտոր Հագիվարան կիսվեց իր ոգեշնչող ճանապարհով տեխնոլոգիաների ոլորտում՝ ներկայացնելով իր նորարարական աշխատանքը կիսահաղորդիչների և փոխադրելի տեսախցիկների համար նախատեսված CCD լուսազգայուն մատրիցների մշակման մեջ՝ Sony-ում աշխատելու տարիներին։ Նրան միացել էին նաև ոլորտի փորձագետ գործընկերներ, ովքեր ներկայացրին արժեքավոր մտքեր միկրոսխեմաների և առաջադեմ կիսահաղորդչային տեխնոլոգիաների վերաբերյալ։

Մանրամասերը՝ տեսանյութում

Հեղինակ՝ Հ. Մուրադյան