ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ, ժամանակավոր ցուցահանդես

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ, ժամանակավոր ցուցահանդես

Share

2026 թվականի հունիսի 19-ից Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է «Ճապոնիա հիմնադրամի»` «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ»  խորագրով շրջիկ, ժամանակավոր ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ճապոնիայի դեսպանության համագործակցությամբ։

Ցուցահանդեսը ներկայացնում է Ճապոնիայում ձևավորված Յակիշիմե կերամիկայի ավանդույթի պատմությունը՝ դրա սկզբնավորումից մինչև մեր օրերը ստեղծված աշխատանքների միջոցով։ Այն ծանոթացնում է ճապոնական գեղագիտությանը թեյի պարագաների, սեղանի սպասքի և ժամանակակից կերամիկական առարկաների միջոցով, ինչպես նաև դրանց հետ կապված մշակութային միջավայրին և ավանդույթներին։

Ցուցահանդեսը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Ճապոնիա հիմնադրամի աջակցությամբ։

Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 10-ը։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանել

Մանրամասերը` տեսանյութում

YAKISHIME-Eaeth Matamorphosis

Հայաստանի պատմության թանգարան

Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը։

Թանգարանը ՀՀ ազգային նշանակության մշակութային կենտրոններից մեկն է, կրել է անվանափոխություններ. Ազգային թանգարան (1921-1922 թթ․), Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935 թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.):

Կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15. 289 առարկա)։

Պահպանում է ավելի քան 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։ Թանգարանն իր հավաքածուները համալրում է հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։

Արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը` նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։

Հեղինակ՝Հ. Մուրադյան