2016 թվականի օգոստոսի 7-ին ազնվամորու փառատոն (տեսանյութ)

2016 թվականի օգոստոսի 7-ին ազնվամորու փառատոն (տեսանյութ)

Share

Օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի  MJA Resort տեղի ունեցավ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Ազնվամորու փառատոն» միջոցառումը: Միջոցառման գլխավոր կազմակերպիչն էր Հայաստանի ՎորլդՎիժնը և «Վիկտորիա ազնվամորի արտադրողների խումբը»:

Միջոցառման նպատակն էր` աջակցել ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:

Այցելուների համար կազմակերպված էին ազնվամորու, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն տարբեր տաղավարներում՝

Ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ, որոնց մեջ մեծ կատարողականությամբ ելույթ ունեցավ Արեգ ազգային պարի խումբը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան