23-24 մայիս
Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության և Յուգավարայի քաղաքապետ Յոշիֆումի Նայտոյի հրավերով դեսպան Մոնիկա Սիմոնյանը հավատարմագրված երկրների մի խումբ գործընկերների հետ այցելել է Կանագավա պրեֆեկտուրայի Յուգավարա քաղաք։
Այցի ընթացքում դեսպանը շփումներ է ունեցել Յուգավարայի քաղաքապետի,
ինչպես նաև Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Կարեն Մակիշիմայի հետ, ով նպաստել էր ճանաչողական այցի իրականացմանը։
Դիվանագետները այցեր են ունեցել Յուգավարայի արվեստի թանգարան, «Tivoli» քաղցրավենիքի գործարան, «Mirakuan» հրուշակեղենի խանութում ծանոթացել ճապոնական ավանդական քաղցրավենիքի պատրաստման եղանակին, ինչպես նաեւ մասնակցել “Yu-kake Matsuri” փառատոնին։
նյութը վերցված է Embassy of Armenia to Japan ・駐日アルメニア共和国大使館