Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի ՃՄՀԳ (JICA) շրջանավարտների միության տարեկան հաշվետու ժողովը, որի ընթացքում ամփոփվեցին 2025 ֆինանսական տարվա գործունեության արդյունքները։
Հանդիպմանը բացման խոսքով մասնակիցներին ողջունեց JICA վրաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ պարոն Ջունջի Վակուին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ տիկին Յոկո Անազավան։
Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ գործընկեր նախարարություններից և գործակալություններից, և իհարկե, JICA կրթական ծրագրերի շրջանավարտներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին սույն ֆինանսական տարվա ընթացքում JICA-ի ֆինանսավորմամբ իրականացված երկու մինի-գրանտ ծրագրերի արդյունքները․
«Աղետների ռիսկի կառավարումը Տավուշի մարզի դպրոցներում»
Ծրագրի նպատակն է բարձրացնել դպրոցականների և կրթական հաստատությունների պատրաստվածությունը աղետների ռիսկերի կառավարման ոլորտում։
Ծրագիրն իրականացրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի ավագ հրահանգիչ Մարիամ Մուսայելյանը,։
«Երկրաշարժից հետո շենքային պայմանների արագ հետազննության ճապոնական մեթոդները, կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման և շենքերի սեյսմիկ ուժեղացման ճապոնական փորձը»
Ծրագրի շրջանակում անց են կացվել դասախոսություններ ոլորտի տարբեր օղակի մասնագետների համար ստեղծելով հիմք հետագա համագործակցության և մեթոդաբանական զարգացման համար։
Ծրագիրն իրականացրել է ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածաշրջանային ծառայության հատուկ կարևորության և հանրային նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման բաժնի պետ Վարդան Հայրապետյանը։
Ներկայացվեց նաև համայնքահեն զբոսաշրջության զարգացման թեմայով ճապոնական փորձի հիման վրա կազմակերպված դասընթացի արդյունքներով կիսմեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և առաջխաղացման վարչության խորհրդատու Անահիտ Ոսկանյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև JICA շրջանավարտների մասնակցությանը «Էքսպո 2025, Օսակա» ցուցահանդեսի շրջանակում անցկացված «Կամուրջների կառուցում» ֆորումին, որի ժամանակ Հայաստանը ներկայացրել էին Երևանի պատմության թանգարանի տնօրեն, JAAA ներկայացուցիչ Գևորգ Օրբելյանը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր զեկուցողներին, շրջանավարտներին և գործընկերներին ակտիվ մասնակցության և համագործակցության համար։
Մեզ սպասում է նոր ֆինանսական տարի՝ նոր նախաձեռնություններով և հնարավորություններով։
Ցանկանում եմ բոլորիս բեղմանվոր աշխատանք։
Կհանդիպենք հաջորդ տարի՝ նոր արդյունքներով կիսվելու համար
նյութը վերցված է Ruzan Khojikyan