Փետրվարի 17-ին ԻՐՈՀԱ կենտրոնը ուրախությամբ հյուրընկալեց Ճապոնիայի Ցուկուբա համալսարանի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում հյուրերը մանրամասն ներկայացրին օտարերկրյա ուսանողների համար գործող կրթական ծրագրերը և այն բացառիկ հնարավորությունները, որոնք ընձեռում է համալսարանը։
Շնորհակալություն ենք հայտնում մեզ այցելելու և մեր բոլոր հարցերին պատասխանելու համար:
Վստահ ենք, որ այս հանդիպումը նոր լիցք հաղորդեց մեր անդամներին՝ էլ ավելի մեծ եռանդով շարունակելու ճապոներենի ուսումնասիրությունը և ձգտելու կրթություն ստանալ Ճապոնիայում
նյութը վերցված է IROHA Center