ՖՈՏՈ։Հանդիպում Շրջակա միջավայրի նախարարության Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակության միջև

ՖՈՏՈ։Հանդիպում Շրջակա միջավայրի նախարարության Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակության միջև

Share

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակության հետ։

4

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ բնապահպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ հատկապես կենսաբազմազանության պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման և բնական էկոհամակարգերի վերականգնման ուղղություններով։

2jpg

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով, որ նման միջազգային հարթակները ոչ միայն նպաստում են գիտելիքների և փորձի փոխանակմանը, այլև նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային գործընկերությունների զարգացման և բնապահպանական օրակարգի առաջմղման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սևանա լճի և հարակից էկոհամակարգերի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Ճապոնիայի տեխնիկական համագործակցության շրջանակում հնարավոր ծրագրային նախաձեռնությունների իրականացման հարցերը։

3jpg

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության, ջրային ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության պահպանության և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման հարցերին։ Նշվել է, որ տարբեր գործընկերների աջակցությամբ իրականացվում են ծրագրեր՝ ուղղված ջրի որակի բարելավմանը, կեղտաջրերի կառավարմանը և համայնքների կայուն զարգացմանը, սակայն Սևանա լճի էկոհամակարգերի պահպանության և վերականգնման համար անհրաժեշտ է համալիր և երկարաժամկետ մոտեցում։

5

6

նյութը վերցված է https://env.am/