ՖՈՏՈ։Երեխաների համաշխարհային փառատոն 2026

ՖՈՏՈ։Երեխաների համաշխարհային փառատոն 2026

Share

Այս տարի դեսպանությունն առաջին անգամ մասնակցել է «Kids Global Festival 2026» փառատոնին։

M

3-12 տարեկան երեխաների համար կազմակերպված միջոցառման նպատակը միջմշակութային միջավայրի ստեղծումն ու մանկական մտահորիզոնի ընդլայնումն է, որն իրականացվում է տարբեր մշակույթների մասին անգլերեն և ճապոներեն լեզուներով երեխաներին ճանաչողական տեղեկատվություն ներկայացնելու միջոցով։

Հայաստանի տաղավարում խաղերի, զրույցների և պարերի միջոցով երեխաները ծանոթացել են հայկական մշակույթին, տեղեկացել երկրի առանձնահատկությունների ու տեսարժան վայրերի մասին։

100

Միջոցառմանը մասնակցել է մոտ 1000 մանկահասակ։

Առավել քան վեց ժամ տևած միջոցառման ընթացքում Հայաստանի տաղավարը լեցուն է եղել հետաքրքասեր այցելուներով, որոնց ընդունելը հնարավոր է դարձել հայ համայնքի կամավորների աջակցությամբ։

նյութը վերցված է Embassy of Armenia to Japan 駐日アルメニア共和国大使館