Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և համագործակցության հեռանկարները՝ «Japan IT Week 2026» ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում
Ցուցահանդեսի ընթացքում ճապոնացի գործընկերների կողմից ներկայացվել են շնորհանդեսներ (pitches) Հայաստանի էկոհամակարգի, ներդրումային գրավչության և ՏՏ ոլորտի մասին, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում։
Հայկական տաղավար են այցելել ինչպես ճապոնական, այնպես էլ այլ երկրների ոլորտային ներկայացուցիչներ, որոնք ծանոթացել են պետական և մասնավոր նախաձեռնություններին և նախագծերին, ինչպես նաև կազմակերպությունների գործունեությանն ու նորարարական լուծումներին:
Մանրամասները` https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/japan-it-week-2026-jica