ՖՈՏՈ։Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը հյուրընկալություն

ՖՈՏՈ։Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը հյուրընկալություն

Share

Փետրվարի 9-ին և 16-ին Տոկիոյի Մինատո քաղաքային շրջանի «Մինակորե» (ミナコレ) նախաձեռնության շրջանակում Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը հյուրընկալել է շրջանի մոտ չորս տասնյակ բնակիչների։

«Բաց դռների» օրերը նպատակ ունեին մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն ու բարձրացնել երկրի մասին իրազեկվածությունը։

Դեսպանատան հյուրերը ծանոթացել են Հայաստանի պատմությանը, մշակույթին, տնտեսական հնարավորություններին, զբոսաշրջային գրավչությանը, այդ թվում՝ հայկական գինեգործական ավանդույթներին, համտեսել հայկական գինիներ, կոնյակ, աղանդեր։

Hospitality of the Embassy of Armenia in Japan

Մինատոյում են գտնվում Ճապոնիայում հավատարմագրված 80-ից ավելի դեսպանություններ, այդ թվում՝ Հայաստանի դեսպանությունը։ Տեղակայված լինելով Տոկիոյի ծոցի ափին՝ շրջանը հայտնի է որպես խոշոր բիզնես կենտրոն ու բարձրակարգ բնակելի տարածք՝ ժամանակակից երկնաքերերով ու ճանաչված վայրերով։

նյութը վերցված է Embassy of Armenia to Japan ・駐日アルメニア共和国大使館