ՖՈՏՈ։Միջազգային ամենամեծ ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողություն

ՖՈՏՈ։Միջազգային ամենամեծ ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողություն

Share

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն   ·

«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի փակմանն ընդառաջ անց է կացվել միջազգային ամենամեծ ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը:

1

Մրցանակաբաշխությանը Հայաստանի ազգային տաղավարը Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի կողմից ճանաչվել է երկրորդ լավագույն C դասի տաղավարը` «ցուցադրություն և դիզայն» անվանակարգում։

2

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է միջազգային մասնակիցների շրջանում յուրաքանչյուր հինգ տարին մեկ, և բյուրոյի անկախ ժյուրին 6 ամիս շարունակ գնահատում է միջազգային տաղավարներն ըստ ներկայացված գոտիների երկու հիմնական անվանակարգերում՝ «խորագրի զարգացում» և «ցուցադրություն և դիզայն»:

2025 թվականին Համաշխարհային ցուցահանդեսն անց է կացվում ապրիլի 13-ից հոկտեմբերի 13-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում:

Հայաստանը 2025 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով տաղավարով, որտեղ ներկայացված են Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու նորարարական ներուժը։

3

նյութը վերցված է Embassy of Armenia to Japan ・ 駐日アルメニア共和国大使館