ՖՈՏՈ։Պաշտոնական ընդունելություն Ճապոնիայում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին

ՖՈՏՈ։Պաշտոնական ընդունելություն Ճապոնիայում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին

Share

2026 թվականի սեպտեմբերի 28 – ին Տոկիո, «Օկուրա» հյուրանոցում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյա տարեդարձի առիթով Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն։

Միջոցառմանը, որպես պատվավոր հյուրեր, մասնակցել են Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Յասուտակա Նակասոնեն,

Nakasone Yasutaka, State Minister for Foreign Affairs of Japan

Ներքին գործերի և հաղորդակցությունների նախարար Հիսայուկի Ֆուջիին,

Fujii Hisayuki, Minister of Internal Affairs and Communications

Լիբերալ – Դեմոկրատական կուսակցության Գլխավոր քարտուղար, Ճապոնիա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Շունիչի Սուզուկին,

Suzuki Shunichi, Secretary-General of the Liberal Democratic Party and Chairman of the Japan-Armenia Parliamentary Friendship Group

Ազգային Դիետի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Կացույուկի Վատանաբեն։

Watanabe Katsuyuki, Member of the House of Representatives of the National Diet

Երկու հարյուրից ավելի հյուրերի թվում էին Ճապոնիայի կառավարության պաշտոնյաներ, Տոկիոյում հավատարմագրված երկրների դեսպաններ, դիվանագետներ, ճապոնական ընկերությունների գործարարներ, գիտության, կրթության, մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

The more than two hundred guests

Դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր ուղերձում անդրադարձել է Հայաստանի կառավարության հանձնառությանը տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը՝ փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական հնարավորությունների կյանքի կոչման միջոցով։ Ներկայացրել է ընթացիկ տարում Հայաստան – Ճապոնիա հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները՝ առանձնացնելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների և գինեգործության ոլորտներում շարունակական համագործակցության հաստատումը։

Ambassador Monika Simonyan

Արտաքին գործերի պետնախարար Յասուտակա Նակասոնեն խոսել է հայ – ճապոնական բարեկամական կապերի ամրապնդման հեռանկարների մասին՝ կարևորելով առևտրի, տեխնոլոգիաների, նորարարության ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև 2027 թվականին Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35 – ամյակին նվիրված համատեղ միջոցառումների անցկացումը։

Ճապոնիա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Շունիչի Սուզուկին արձանագրել է երկկողմ հարաբերությունների՝ վերջին տարիների զարգացման դինամիկան՝ ակնկալիքով, որ միջխորհրդարանական կապերն առաջիկայում ևս կամրապնդվեն։

Պատգամավոր Կացույուկի Վատանաբեն ընդգծել է Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական, տնտեսական, մշակութային փոխանակումների առաջմղմանն ուղղված ջանքերը։

Ընդունելությանը հայկական ժողովրդական ստեղծագործություններ և պարեր են ներկայացվել ճապոնացի արտիստներ՝ տենոր Տոշիկի Օնոի,

tenor Toshiki Onoi

դուդուկահար Ֆուջիկավա Շոի

duduk player Fujikawa Sho

և «Մենք Ճապոնիա» հայկական ժողովրդական պարային խմբի անդամների կատարմամբ։

Menq Japan Armenian folk-dance group

նյութը վերցված է Embassy of Armenia to Japan ・駐日アルメニア共和国大使館