Պաշտոնական ընդունելություն Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով

Share

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցում կայացել է պաշտոնական ընդունելություն։

Official Reception In Japan on the Occasion of the Independence Day of the Republic of Armenia

Միջոցառմանը մասնակցել են Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Մացումոտո Հիսաշին, Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Յամաուչի Տադաշին, Ճապոնիայի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր խոսքում անդրադարձել է 2025 թվականի ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին, Օսակա քաղաքում ընթացող համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ներկայացվածությանը և Ազգային օրվա կապակցությամբ սեպտեմբերի սկզբին կայացած ՀՀ վարչապետի պատվիրակության այցին, Գունմա պրեֆեկտուրայում բացված ԹՈՒՄՈ կենտրոնի աշխատանքին, երկկողմ գործարար կապերի զարգացմանը միտված միջոցառումներին։

ԱԳ խորհրդարանական փոխնախարար Մացումոտո Հիսաշին անդրադարձել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին՝ կարևորելով փոխգործակցության շարունակական ընդլայնումը։

Մինամիայձուի քաղաքային խորհրդի նախագահ Յամաուչի Տադաշին կարևորել է սպորտի և մշակույթի ոլորտում Հայաստանի հետ հաստատված սերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում առկա կապերն առավել կխորանան։

Միջոցառմանը Տոկիոյի երաժշտական քոլեջի ուսանողները կատարել են հայկական և ճապոնական ժողովրդական ստեղծագործություններ։

Official Reception In Japan

նյութը վերցված է Embassy of Armenia to Japan ・駐日アルメニア共和国大使館