Ճապոնիան 22 հրշեջ ավտոմեքենա նվիրեց Հայաստանին . Հունվարի 29-ին կկայանա հանձնման հանդիսավոր արարողությունը

Ճապոնիան 22 հրշեջ ավտոմեքենա նվիրեց Հայաստանին . Հունվարի 29-ին կկայանա հանձնման հանդիսավոր արարողությունը

Share

Հունվարի 29-ին՝ժամը 12:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում (Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8) կկայանա Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակի կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 22 հրշեջ ավտոմեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը կմասնակցեն ԱԻնախարար Ֆ. Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Սիրելի գործընկերներ հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու միջոցառումը: Մանրամասների համար կարող եք զանգահարել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ (012) 31 77 20, (060) 44 02 07 հեռախոսահամարներով:

նյութը վերցված է՝ https://shorturl.do/X1Q1j