Հայ-Ճապոնական բարեկամության միություն

Share

«Հայ-Ճապոնական բարեկամության միությունը» 2009 թվականին Ճապոնիայում հանդիսավոր բացված «Հայաստանին գիրք ուղարկող միությանը» հաջորդող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Սկզբից այն բացվել էր, որպես  Հայաստանում ճապոներեն սովորող ուսանողների համար ճապոներեն լեզվով գրքեր և նյութեր ուղարկող առաջնային նպատակ հետապնդող մշակութային կենտրոն:

Տարբեր մարդկանց շնորհիվ ուղարկված գրքերը, որպես նվիրատվություն Հայաստանի Ազգային գրադարանում, Եվրոլինգվա Միջազգային լեզուների ինստիտուտում և Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնում են և արդյունավետ կերպով օգտագործվում են:

Գրքեր ուղարկելու գործունեության հաջողությունից հետո, հետագայում մարդկային փոխանակության ներուժը կենտրոնացնելու նպատակով 2014 թվականի մարտին անվանափոխվեց «Հայ-Ճապոնական բարեկամության միություն» և  նոր գործունեության մեկնարկեց:
Այս միությունը նախատեսված լինելով ճապոնա-հայկական շփումների զարգացման աջակցության համար՝ երկու երկրների միջև կամրջի դեր խաղալու նպատակ ունենալով, հայ ուսանողներին Ճապոնիա հրավերքի, միության ճապոնացի անդամներին Հայաստանում ճանապարհորդելու, ինչպես նաև Ճապոնիայում հայկական մշակույթը սովորեցնելու գործունեություն է իրականացնում:
«Հայ-Ճապոնական բարեկամության միության» ինտերնետային հասցե. http://bookarmenia.web.fc2.com/

Ճապոներենից հայերեն թարգմանեց Հասմիկ Մուրադյանը